ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահագն Վերմիշյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հրաժարվել են հոսպիտալացնել նրան. փաստաբան. «Փաստինֆո»

ԻՐԱՎՈՒՆՔ

Վահագն Վերմիշյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հրաժարվել են նրան հոսպիտալացնել և հետ են ուղարկել ՔԿՀ՝ վատ ինքնազգացողությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՔԿՀ-ում կտրուկ վատացել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը։ Շտապօգնության բրիգադ էր մեկնել ՔԿՀ։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ոչ թե Վահագն Վերմիշյանն էր դիմել բուժօգնության, այլ՝ ՔԿՀ բժիշկը որոշակի ռիսկեր տեսնելով՝ շտապօգնության բրիգադ էր կանչել, որն էլ արձանագրել էր հոսպիտալացման անհրաժեշտություն։

«Վահագն Վերմիշյանը տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ կրկնվեց անցյալում տեղի ունեցածը։ ԲԿ-ն արձանագրեց, որ Վահագն Վերմիշյանը լիարժեք առողջ է, նա ՀՀ ամենաառողջ մարդն է, և սա այն դեպքում, երբ Վերմիշյանը մեկ անգամ ուշագնաց էր եղել հենց դատական նիստերի դահլիճում, ինչը ՔԿՀ-ում կրկնվել էր։ Իմ և ազգականների ճնշման տակ բժիշկները ստիպված եղան տալ ախտորոշումը, համաձայն որի՝ շնչառական համակարգի, ինչպես նաև՝ գլխուղեղի անոթների, արյան շրջանառության հետ կապված խանգարումներ կան»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ «Էրեբունի» ԲԿ-ն հրաժարվել է հոսպիտալացնել Վերմիշյանին և հենց վատ ինքնազգացողությամբ Վերմիշյանը տեղափոխվեց ՔԿՀ՝ անմարդկային պայմաններում. «Պատկերացրեք իրավիճակ, երբ ինքնազգացողությունը վատացած, ուշագնացության շեմին կանգնած անձին ձեռնաշղթաներով տեղափոխում են հիվանդանոց, ինչը ցույց է տալիս այն մոտեցումը, որն առկա է պարոն Վերմիշյանի նկատմամբ »։

Փաստաբանի խոսքով՝ այժմ արվում է իրավիճակից բխող ամեն ինչ, որ Վերմիշյանին տեղափոխեն հիվանդանոց՝ օբյեկտիվորեն հասկանալու, թե ինչ է կատարվում նրա հետ։ Վերմիշյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքները, բժշկական սարքավորումներով իրականացված հետազոտության արդյունքները փոխանցվել է այլ բժշկական կենտրոններ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում։ Բացի այդ, առողջական խնդիրներից զատ, պաշտպանության կողմն արձանագրեց, որ գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հակակոռուպցիոն դատարան է տեղափոխվել, ըստ այդմ, գործը պետք է վերամակագրվի, իսկ գործի քննությունը՝ վերսկսվի, հետևաբար, հրատապ է, որ օր առաջ լուծվի անձի խափանման միջոցի հարցը։

«Մենք հասել ենք դատական վիճաբանությունների փուլ և գործը պետք է վերամակագրվի, գործի քննությունը սկսվի նորից»,- ասաց փաստաբանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular