ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի բլոգերը խոսել է Հայաստանում իր ավտոստոպով ճանապարհորդության մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ ավտոստոպով Հայաստանում: Ճանապարհորդ հայտնի բլոգերը իր բաժանորդներին պատմել է Հայաստանի տեսարժան վայրերի և նոր ծանոթությունների մասին։ Անգամ սեփական սոցիալական հարցումն է անցկացրել։ 
Դանիիլ Շակորին հայերեն միայն մի երկու բառ գիտի, բայց տեղացիների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ է։


«Մենք հուշանվերների խանութ ունենք, այնքան զբոսաշրջիկներ են գալիս մեզ մոտ։ Բայց նման դեպք չի եղել, որ մեկը մտնի ու խնդրի ստվարաթղթի վրա հայերեն գրել Վանաձոր։ Շատ դրական էներգիա ունի, նրան հրաշալի օրեր եմ մաղթում Հայաստանում, թող մյուս տարի իր ընկերներին բերի իր հետ»,- պատմել է խանութի վաճառող Հրանուշ Սարուխանյանը։


Ճանապարհորդը շրջել է չորս տասնյակ երկրներ։ Եթովպիան ֆավորիտների ցանկում է: Բլոգերին դուր է եկել Արևելյան Աֆրիկայի հանրապետությունն իր բնությամբ, խոհանոցով և մշակույթով։ Հայաստաննէլ նրան ամենաշատը տպավորել է իր հյուրընկալությամբ։ «Երեկ ինձ մի երիտասարդ տղա ճանապարհը ցույց տվեց: Ճանապարհին հասկացա, որ նա սխալ ճանապարհով է ինձ տանում։ Հարցրեցի ի՞նչ է եղել, պատասխանեց, որ գնում ենք իր տուն սուրճ խմելու։ Մի կողմից ինձ տարօրինակ թվաց այդ ամբողջ իրավիճակը, քանի որ ցանկացած այլ երկրում կմտածեի, որ ինձ առևանգում են, բայց մյուս կողմից դա ինձ դուր եկավ։ Արդյունքում սուրճը վերածվեց ճաշի, լանչը՝ ընթրիքի, իսկ ընթրիքն ավարտվեց նրանց տանը գիշերակացով»,- պատմել է ճանապարհորդ Դանիիլ Շակորին։


Դանիելը մեծացել է Լոս Անջելեսում։ Նրա գրեթե բոլոր ընկերները հայեր են։ Առաջին անգամ է եղել Հայաստանում, և շատ է ուրախ, որ վերջապես իմացել է ամեն ինչ իր ընկերների հայրենիքի մասին։ Իսկական ճանապարհորդները քայլում են օրական առնվազն տասը կիլոմետր: Ուսապարկի մեջ՝ ամենաանհրաժեշտն է, եթե դուք նաև բլոգեր եք, ապա անհրաժեշտ է նաև տեխնիկան մոտը պահել։ Անձնական իրերը հաշվի առնելով՝ 20 կիլոգրամից պակաս չի ստացվում։ Դանիելը նշել է ուսապարկի երեք ամենակարևոր իրերը։ «Երեք ամենակարևորներից են իմ նոթատետրը, որտեղ մարդիկ գրում են իրենց ցանկությունները, համեմունքներով տարան, որը ես ավելացնում եմ բոլոր ճաշատեսակներին, և, իհարկե, տեսախցիկը»,- ​​ասել է ճանապարհորդը։
Դանիելը ճանապարհորդում է նաև սքեյթբորդով։ Դրանով ավելի հեշտ է հաղթահարել տարածությունները։ Իսկ երբեմն անիվների վրա «տախտակը» օգնում է ճանաչել մարդկանց։


Դիլիջանից Վանաձոր 30 կիլոմետր է։ Հայաստանում ավտոստոպն ընդունված չէ: Վարորդներն անմիջապես հասկանում են, որ դիմացը օտարերկրացի է: Դանիելը մեծ փորձ ունի ավտոմեքենաներ կանգնեցնելու հարցում: Հիմնական բանը. ձեր առջև դրեք արշավային ուսապարկը, վերցրեք տեղի գրությամբ ցուցանակ և լայն ժպտացեք: Ճանապարհորդն ասում է, որ Հայաստանում տասը րոպեից ավել երբեք մեքենային չի սպասել։


«Դանիելն արտաքուստ ինձ բարի և լավ մարդ թվաց, դրա համար էլ կանգ առա, գումարած՝ այսօր առանց ընտանիքի եմ, մեքենայի մեջ շատ տեղ կա։ Բայց սովորաբար կանգ չեմ առնում»,- պատմել է երևանցի Արմենակ Բաբայանը։
Առցանց թարգմանչի օգնությամբ բլոգերը հարցում է անցկացնում։ Իմանում է ամենասիրելի ուտեստը և հարցնում, թե արդյո՞ք փողով կարելի է երջանկություն գնել: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարբեր երկրներում մարդկանց արժեքները նույնն են՝ ամուր ընտանիք, սեր հայրենիքի հանդեպ և հավատ մարդկանց նկատմամբ։
Հայաստանից հետո ճանապարհորդը նախատեսում է Եվրոպա մեկնել Վրաստանի տարածքով։ Ընդհանրապես նա երազում է  ավտոստոպով շրջել աշխարհով մեկ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular