ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսների ժամանումը խթանել է տնտեսությունը, բայց դրական սպասումները քիչ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը դարձել է Ուկրաինայի կոնֆլիկտի պատճառով ռուսաստանցիների տեղափոխման գլխավոր շահառուն։

Այս մասին ասվում է Renaissance Capital-ի զեկույցում, որը նվիրված է Հայաստանի տնտեսությանը: «Ներդրումային ընկերության վերլուծաբաններն այս տարի երկրի ՀՆԱ-ի աճ են կանխատեսում մինչև 14 տոկոս՝ թեև տարեսկզբին կանխատեսում էին տնտեսության 5 տոկոս աճ:

Այս տարի երկնիշ տնտեսական աճի պատճառների թվում S&P Global-ի վերլուծաբանները զեկույցում նշում են Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, որն աջակցել է այդ երկրի վճարային հաշվեկշռին, ինչպես նաև ներքին պահանջարկի աճը մարդկանց զանգվածային ներհոսքի հաշվին:

Միայն հուլիս-սեպտեմբեր ամիսներին ռուսաստանցիները Հայաստան են մուտք գործել ավելի քան 267 300 անգամ։ Այդուհանդերձ, նույնիսկ առաջատար վերլուծաբաններն են կարծում, որ Հայաստանի տնտեսական աճը ժամանակավոր է, քիչ հավանական է, որ երկարաժամկետ հեռանկարում ռուսաստանցիները կօգնեն երկրին։

«Որոշ ռուսաստանցիներ ժամանակի ընթացքում կցանկանան լքել Հայաստանը, ինչը կհանգեցնի երկրի տնտեսության աճի դանդաղեցման, նշում է տնտեսագետը: «Նման ռիսկեր միանշանակ կան, և լավ է, որ կառավարությունում ոչ ոք չի ընկալում ներհոսքը որպես միտում։ Իշխանությունները լրացուցիչ գումար են ծախսել բյուջեի դեֆիցիտի կրճատման, արտաքին պարտքի կրճատման վրա»,-ասել են Renaissance Capital-ի վերլուծաբանները՝ հավելելով, թե ՀՀ իշխանությունը կարող է ավելի շատ միջոցներ ծախսել սպառազինության վրա, քանի որ հակամարտությունը սրվել է Ռուսաստանի կողմից Հայաստանի աջակցության թուլացումից հետո:

Միջազգային կազմակերպության փորձագետները, իհարկե, զուսպ են իրենց գնահատականներում, չեն նշում հիմնական պատճառը, թե ինչու ՀՀ-ին չի հաջողվի ավելի լայն կապիտալիզացնել ռուսաստանցիների ներհոսքը։

Խնդիրը բացառապես ՀՀ գործող վարչախմբի տիրույթում է․ ապիկարների այդ խմբակն ինքն էլ չի պատկերացնում, թե ինչ պիտի անի ստեղծված իրավիճակում։ Փոխարենը, դրամի արժևորման հետևանքով լրջագույն խնդիրների են բախվում արտահանողներն ու ՏՏ ոլորտի ընկերությունները։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular