ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադբերջանցի Ռովշան Ասկերովը կոչ է արել սպանել բոլոր ռուս զինվորներին. նրան հայտնաբերելու դեպքում կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի նախկին մասնակից Ռովշան Ասկերովը կրկին ՌԴ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

«Այս անգամ իրավապահներն իրավական գնահատական կտան նախկին փորձագետի՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի դեմ ուղղված հայտարարություններին»,-ասվում է կայքում: Ասկերովը  ուկրաինական յութուբյան ալիքի հետ հարցազրույցում կոչ է արել սպանել բոլոր ռուս զինվորներին:

«Ռուս զինվորներին պետք է ոչնչացնել ամեն կերպ, ինչքան շատ, այնքան լավ»,- ասել է նա:

Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրան հայտնաբերելու և մեղքը դատարանով ապացուցելու դեպքում վերջինիս կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում: Դեռևս այս տարվա մայիսին հարուցված քրգործում Ասկերովը մեղադրյալի կարգավիճակ ունի: Քրգործը հարուցվել էր, երբ նա իր սոցցանցում ռուս հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովի վերաբերյալ «ակնհայտ կեղծ տեղեկություններ» էր հայտնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular