ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պադավատապետություն» և «ԽԾԲ». ի՞նչն է զարգանում Արթուր Ճաղարյանի ղեկավարած Իջևանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեկ տարի առաջ Իջևանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքապետ էր ընտրվել Արթուր Ճաղարյանը: Վերջինս ընտրություններին ընդառաջ հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում շատ արագ կատարելու է առաջնահերթությունների գույքագրում և անցնելու է պրակտիկ լուծումների:

Մինչ իջևանցիները սպասում էին, թե երբ են տարիներ շարունակ իրենց կուտակած խնդիրները պրակտիկ լուծում ստանում, Ճաղարյանը լրիվ այլ առաջնահերթություններ էր գույքագրում: Դիցուք՝ նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։ Սակայն ուշագրավ է, որ Իջեւանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, եւ, առհասարակ, 2020-ից այս կողմ որեւէ գնման մասին տեղեկություն չկա։ Այնինչ, բոլոր գնումները պետք է հրապարակվեին, քանզի որեւէ իշխանություն հանրային միջոցների ծախսը չպետք է թաքցնի հանրությունից, առավել եւս՝ արդարության մասին լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականները։

Մինչ Ճաղարյանը զբաղված է իր անձնական բարեկեցությունը ապահովելով` իջևանցիները բախվել են լրջագույն խնդրի` պարարտանյութի կտրուկ թանկացմանը։ Ճաղարյանը մի քանի ամիս է` վստահեցնում է, որ պատրաստվում են ինչ-որ բան անել, սակայն դեռ չգիտեն` ինչպես հարցը լուծել։ «Ընդհանրապես նախատեսում ենք որևէ բան անել, բայց դեռ չգիտենք՝ կոնկրետ ինչպես այդ հարցը լուծենք, դեռ մտածում ենք։ Խորհուրդի նիստ է լինելու, որում այդ հարցն էլ կա, հիմա չեմ կարող ասել՝ ինչը ինչպես կլինի, մասնագետ ունենք, ինքն է զբաղվում այդ հարցերով»,- ասել էր Արթուր Ճաղարյանը։ Ավելորդ է ասել, որ այդ հարցը դեռ չի լուծվել, դեռ մտածում են։
 
Իսկ մինչ մտածում է, Ճաղարյանը որոշել է աշխատանքով ապահովել իր և մարզպետ Ղալումյանի գրեթե ողջ գերդաստանին։ Լրատվամիջոցները հայտնել են, որ համայնքապետարունում աշխատանքի է անցել Ղալումյանի բաջանաղի որդին՝ Վաչե Վիրաբյանը։ Համայնքի ղեկավարի խորհրդական, բաջանաղ Դավիթ Վիրաբյանի դուրստր՝ 19 ամյա Նանե Վիրաբյանը, նույնպես աշխատում է համայնքապետարանում։ Հայկ Ղալումյանը քաղաքապետարան է մտցրել նաև իր փեսայի եղբորը՝ Աշոտ Երիցյանին, ով աշխատում է, որպես առաջատար մասնագետ։ Համայնքում գլխավոր մասնագետ է աշխատում նաև Անահիտ Ղալումյանը, իսկ բարեկամուհի Հասմիկ Ղալումյանը 1-ին կարգի մասնագետ է։ Իսկ Լիլիթ Ղալումյանը զբաղեցնում է Կրթության մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետի պաշտոնը։ Բացի այդ, համայնքապետ Արթուր Ճաղարյանը մշակույթի տան տնօրեն է նշանակել Վարդ Շահինյանին, ով համայնքապետի կնոջ մերձավոր ազգականն է: Բացի Ղալումյանի և կնոջ ազգականներից, հեռու չեն մնացել նաև համայնքապետ Ճաղարյանի ազգականները։ Համայնքապետերանի մամուլի պատասխանատուն՝ Լիա Ճաղարյանը, համայնքապետի խորհրդական Նարեկ Ճաղարյանը և համայնքապետը մտերիմ ազգականներ են։
 
Ահա այսպիսի ձեռքբերումներով կարող է պարծենալ Արթուր Ճաղարյանը. մինչ վերջինս զբաղված է պադավապապետությանը և ԽԾԲ-ին զարկ տալով` իջևանցիները իրենք են լուծում իրենց առջև ծառացած  խնդիրների առյուծի բաժինը...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular