ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական հետապնդումները նոր դավադրության կասկած են հարուցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանության ընդդիմախոսների դեմ վերջին շրջանում չափազանց ակտիվացած հետապնդումները, հարուցված քրեական գործերը և բազմամիլիոնանոց չարաշահումների մեղադրանքները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանն ինչ որ հերթական դավադրությունն է նյութում Հայաստանի Հանրապետության դեմ և փորձում է քրեական հետապնդումների միջոցով նախ փակել իր ընդդիմախոսների բերանը, երկրորդ՝ շեղել նրանց հիմնական պայքարից։

Հիշեցնենք՝ վերջին օրերի ընթացքում քրեական մի ամբողջ շարք հետապնդումներ են սկսել։ Այսօր նաև հայտնի է դարձել, որ հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործով քննությունը։ Դատախազությունը պահանջում է Օհանյանից և կապակցված անձանցից՝ հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 1 միլիարդ դրամի ապօրինի գույք։

Քրեական գործ է հարուցվել Կրթության և գիտության նախկին նախարար ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ, նրան էլ մեղադրում են բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած ժամանակ ՝ հօգուտ իրեն և «Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր՝ 190 միլիոն դրամի յուրացումների մեջ։

Աշոտյանին նույնիսկ այս քրեական գործի պատճառով թույլ չեն տվել մեկնել Եվրոպա և մասնակցել չափազանց կարևոր համաժողովին։ Հակակոռուպցիոն կոմիտեն և դատախազությունն ու ԱԱԾ-ն մի ամբողջ շարք հետապնդումներ են նախաձռնել ընդդիմադիրների դեմ, մտադիր են այդ կերպ վնասազերծել, հնարավորության դեպքում կալանավորել, կամ էլ քրեական գործերով թուլացնել նրանց զգոնությունը, ինչպես նաև հանրությանը փորձել ապացուցել, թե իբր հենց նախկիններն են թուլացրել հայկական բանակը և պետությունը։

Ամենևին չցանկանալով մտնել քրեական գործերի նրբությունների մեջ, կամ էլ խախտել անմեղության կանխավարկածը և որևէ մեկին մեղավոր կարգել, հարկավոր է ընդգծել, որ նման փուլում այսպիսի գործունեությունը լրջագույն կասկածների տեղիք է տալիս։

Ինչո՞ւ հենց հիմա փաշինյանական վարչախումբը սկսեց այս քրեական հետապնդումները, երբ 4 տարի ժամանակ ուներ նույն այդ ընդդիմադիրների դեմ տարբեր քրեական գործեր հարուցելու։

Մանե Մսրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular