ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան Ադրբեջանին վախեցնում է միայն խոսքերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի Սենատն աջակցել է բանաձևին, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ Հայաստանի հետ ռազմական հակամարտության պատճառով։


Խորհրդարանականներն առաջարկում են Ֆրանսիային եվրոպական երկրների հետ համատեղ Ադրբեջանի դեմ այնպիսի պատժամիջոցներ սահմանել, ինչպիսիք են երկրի ղեկավարության ակտիվների կալանքը և նրանից նավթի ու գազի ներմուծման արգելքը։ Ֆրանսիացի խորհրդարանականները նաև ցանկանում են, որ Ֆրանսիայի ղեկավարությունն ապահովի մարդասիրական առաքելության ստեղծումը Լեռնային Ղարաբաղում։


Ֆրանսիան, որն ունի մեծ հայկական սփյուռք, Հայաստանին աջակցելու մասին արտահայտվել էր դեռ 2020 թվականին։ Սակայն Երևանին աջակցելու կոնկրետ գործողություն չէր եղել։ Հավանական է, որ նույնը կլինի նաև այս անգամ։
Ադրբեջանը ԱՄՆ դաշնակիցներից է և լավ հարաբերություններ ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ։ Այդ առումով, նա նույնիսկ ավելի քիչ հարմար «թիրախ» է պատժամիջոցների համար, քան Ռուսաստանը, որը փետրվարի 24-ից հետո մեծապես կորցրել է իր աշխարհաքաղաքական դիրքերը։


Պակաս կարևոր չէ այն փաստը, որ Բաքուն գազ և նավթ է մատակարարում Եվրոպային, և այժմ Փարիզը դժվար թե իրեն թույլ տա կորցնել նման գործընկերոջը ածխաջրածինների ներկայիս գների պայմաններում։ Չնայած այն հանգամանքին, որ երկրների միջև համագործակցությունը ռազմավարական բնույթ չի կրում, այսօր դրանում ավելի շատ հետաքրքրված է Ֆրանսիան։


Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ԵՄ երկրները չեզոք մնացին, և միայն Ֆրանսիան բռնեց Հայաստանի կողմը՝ կրկին առանց փաստացի աջակցության։ Ըստ այդմ, գործնականում ոչ մի շանս չկա, որ Սենատի բանաձևը Բրյուսելում աջակցություն կստանա։ Ամենայն հավանականությամբ, դա հասկանում են նաև իրենք՝ սենատորները։


«Իհարկե, խորհրդարանական մակարդակով հայտարարություններ կլինեն հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքը մեծ է, նրա ներկայացուցիչները մասնակցում են մշակույթի, արվեստի, բիզնեսի և քաղաքական կյանքին: Բայց ամեն ինչ նման հայտարարություններից այն կողմ չի գնա, թեև Ադրբեջանի ռեժիմը ճանաչվում է որպես ոչ ժողովրդավարական և ավտորիտար», - ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Ֆեդորովը ng.ru-ի հետ զրույցում: Փորձագետը ընդգծել է, որ, նախ, Փարիզը Բաքվի վրա ճնշման շատ լծակներ չունի, և հետո միակողմանի պատժամիջոցները, առանց եվրոպացի գործընկերների ներգրավման, դժվար թե Ադրբեջանին զգալի վնասներ հասցնեն։ «Նրանք դեռ պայքարելու են  նման ռեսուրսների մատակարարի համար։ Եվ այդ ամենը չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիան աջակցում է նաև Հունաստանին, որը բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի ամենամոտ դաշնակցի՝ Թուրքիայի հետ»,- ասել է Ֆեդորովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular