ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն աշխատում է Ռուբեն Վարդանյանի դեմ․ դաշնակիցներ ունեն նաև Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական իշխանությունները լայն քարոզչական և քաղաքական հարձակումների են անցել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։

Ռուսական РБК հեռուստաալիքը չի հրապարակել Լրագրող Իլյա Դորոնովի ազդարարած բացառիկ հարցազրույցը Ռուբեն Վարդանյանի հետ։ Արցախի պետնախարարի ոչ պաշտոնական թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ նշված է, թե ադրբեջանցիների սպառնալիքներն են։

«Իլյան հատուկ հարցազրույցի համար այցելել էր Հայաստան, խոսակցությունը տեսագրվել էր և ազդարարվել նրա կողմից, բայց РБК-ն հրաժարվել է հրապարակել այն։ Հրաժարման պատճառը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներն են, որոնք Իլյան և նրա ընտանիքի անդամները ստացել են սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից՝ հարցազրույցի ազդարարումից հետո»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին էլ հայտարարել է, թե պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բայց ոչ Ռուսաստանից հատուկ օրակարգով Արցախ ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ։ Պետնախարարը Բաքվի բռնապետի այս հիստիերիկ հարձակումներին արձագանքել էր բավական կոռեկտ, դիվանագիտական ձևավակերպումներով, սակայն հստակ արձանագրումով, որ լիովին համապատասխանում է բանակցողի այն չափորոշիչներին, որը նշում է ինքը՝ Ադրբեջանի նախագահը։

Տարօրինակն այն է, որ Արցախի անունից Ռուբեն Վարդանյանի բանակցելու հնարավորության դեմ խոսում են ոչ միայն Ադրբեջանի նախագահն ու քաղաքական շրջանակները, այլ նաև որոշ քաղաքական միավորներ Հայաստանում և Արցախում։

Մինչդեռ պետք է հենց Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտը համախմբված դիրքորոշումներ ունենային այս պարագայում՝ հենց Ռուբեն Վարդանյանին լիազորելով ներկայացնել Արցախի ազգաբնակչությանը՝ հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից էլ, Արցախի ժողովրդից էլ, Լեռնային Ղարաբաղի խնդրից էլ։

Տաթև Հախնազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular