ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան կողմն անհանգստացած է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Փաշինյանի հետ. պաշտոնական հաղորդագրություններից հայտնի դարձավ, որ պետքարտուղարը, մի շարք այլ արձանագրային ձևակերպումներից զատ, Փաշինյանին հորդորել է շարունակել առաջընթացը կոնկրետ արդյունքների ուղղությամբ՝ աջակցելու խաղաղ գործընթացին։ Շատերը տարակուսեցին, թե ինչու է միայն հայկական կողմին նման «հորդոր» ուղղվել: Սակայն, ըստ փորձագետների մեծամասնության կարծիքի, խնդիրն այստեղ միակողմանիությունը չէ, քանզի հեռախոսազրույցը հենց Փաշինյանի հետ է եղել, և խոսքն էլ, բնականաբար, նրան պետք է ուղղված լիներ:

Իրականում հարցն առավել խորքային ենթատեքստ ունի. ի մասնավորի, դիվանագիտական մեր աղբյուրի փոխանցմամբ, Բլինքենը բավականին կոշտ տոնայնությամբ է խոսել Փաշինյանի հետ, ինչն ունի աշխարհաքաղաքական պատճառներ։ Թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ ամերիկյան կողմը լրջորեն անհանգստացած է այն մեսիջներից, որոնք հնչում են հայկական քաղաքական տիրույթում՝ կապված հարաբերությունների կարգավորման ռուսական առաջարկների հետ։ Բանն այն է, որ ՀՀ իշխանությունները քանիցս հրապարակավ հայտարարել են, որ կողմ են ռուսական առաջարկներին (Արցախի հարցի կարգավորումը գալիք սերունդներին թողնելը, ռուս խաղաղապահների ժամկետների երկարաձգում և այլն):

Ըստ այդմ, ամերիկյան կողմը լուրջ անհանգստություն ունի, որ «ռուսական տարբերակը» «վաշինգտոնյանի» հանդեպ ժամանակի հետ կդառնա գերակշռող, ինչը կնշանակի Արևմուտքի՝ աշխարհաքաղաքական շահերով ու նկրտումներով պայմանավորված պլանների ձախողում մեր տարածաշրջանում։ Բնականաբար, Ռուսաստանի ցանկացած ակտիվացում և ազդեցության գոտիների վերականգնում կամ ընդլայնում առաջ է բերում, մեղմ ասած, անհանգստություններ «հավաքական» Արևմուտքի ու մասնավորաբար ԱՄՆ-ի կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular