ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 Ռուբեն Վարդանյանը՝ անակնկալ խնդրի առջև. բյուջեի գումարները ծախսվել են, այնինչ դեռ մեկուկես ամիս կա մինչև տարեվերջ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելուց հետո, բացի հիմնական խնդիրներից, Ռուբեն Վարդանյանը բախվել է ևս մեկ բավական լուրջ խնդրի, որը նրան պարզապես անակնկալի է բերել: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, Վարդանյանը պարզել է, որ բյուջեի 2022 թվականի գումարներն արդեն ծախսվել են, այնինչ մինչև տարեվերջ դեռևս մեկուկես ամիս ժամանակ կա:

Բնականաբար, առաջիկայում պետք է վճարել աշխատավարձ, կատարել բյուջեով նախատեսված այլ ծախսեր, շինարարական աշխատանքներ, դրան գումարած՝ արդեն իսկ առկա են ընթացիկ պարտքեր, որոնք անհրաժեշտ է մարել, բայց... փող չկա: Թե ինչպես է առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Արցախի պետնախարարը կարողանալու ելքեր գտնել, դժվար է ասել: Սակայն մեր աղբյուրը նշում է, որ Վարդանյանը հիմա առաջնահերթ զբաղված է այս թնջուկին լուծում տալու ուղղությամբ:

Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ նորանշանակ պետնախարարը, մեղմ ասած, այնքան էլ գոհ չէ մի քանի պաշտոնյաների աշխատանքից, և նրանց որոշակի ժամանակ է տվել, որպեսզի կա՛մ «խելքները գլուխները հավաքեն», կա՛մ պատրաստվեն հեռանալ պաշտոններից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular