ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարգավաճող նախարարը. Անահիտ Ավանեսյանի ընտանեկան բիզնեսը ծաղկում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամիսներ առաջ մամուլը գրեց, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։   «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի` փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը:

 2008-2015թթ.ին ընկերության գլխավոր տնօրեն է եղել Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, իսկ մինչ այդ՝ 2003-2008թթ. Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: Այժմ տնօրենն է Աննա Հովհաննիսյանը:

Այս ընկերության հետ վերջին տարիներին՝ 2017-2020թթ փետրվարի 17-ը, կնքվել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ պաշտոնը զբաղեցնելու եղած ժամանակ։ Հենց այդ ընթացքում պետական գնումների մրցույթով ««Արմֆարմացիա»-ի հետ կնքվել է 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։

Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ, հաջորդ խոշոր գնորդը Պաշտպանության նախարարությունն է՝ 15% (մոտ 88 մլն դրամ), ապա ԵՊԲՀ հիմնադրամը՝ մոտ 10% (57 մլն դրամ)։

Գնորդների ցանկում են՝ տարբեր բժշկական կենտրոններ, Արդարադատության նախարարությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվտանգության ծառայության հետ, մատակարարվել է 318 հազար դրամի դեղորայք։

Այս ամենը որևէ կերպ չի հուզում ոչ նախարարին, ոչ էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որը բնավ էլ կոռուպցիոն ռիսկ կամ պաշտոնը բիզնես շահերին ծառայեցնելու միտում չի տեսնում վերը նկարագրած գնման գործընթացներում:

Ամիսներ առաջ էլ Ավանեսյանի ընտանեկան բիզնեսը արտոնություն ստացավ հենց կառավարությունից: «Իբարի» ՍՊԸ-ին, որը պատկանում է Ավանեսյանի ամուսնուն, կառավարությունը արտոնություն է տվել տեխնիկական սարքավորումների, դրա բաղկացուցիչ մասերի ներմուծման դեպքում մաքսատուրքից ազատելու գծով։ Ընդհանուր առմամբ, ներմուծվող սարքավորումների արժեքը կազմում է 458 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53,4 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մեծացնել արտադրության ծավալները և արտադրել տարեկան ավելի քան 250 000 տարա ջեմեր և մուրաբաներ, որոնց մինչև 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ, ԵՄ և ԱՄՆ։

Ինչպես տեսնում ենք՝ Անահիտ Ավանեսյանը Նիկոլ Փաշինյանի կաբինետի այն երջանիկ անդամներից է, ում ընտանեկան բիզնեսը իր՝ պաշտոն ստանալուց հետո միայն ու միայն բարգավաճում է...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular