Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը` Ադրբեջանին ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մեղադրանքների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում Ուկրաինայի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով տեղեկությանը, որ Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի համար ընթացքող մարտերի ժամանակ:
«Ռուսական քարոզչությունը կրկին փորձում է հայկական ԶԼՄ-ներում պտտել հին կեղծիքը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին իբր ֆոսֆորային զինամթերք մատակարարելու մասին։ Դեռևս երկու տարի առաջ մեր նախագահը նշել է, որ Ուկրաինան երբեք ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։ Ռուսական հերթական կեղծիքը, ինչպես նախկինում, նպատակ ունի անվստահություն և կասկած սերմանել Ուկրաինայի և Հայաստանի միջև, երկու պետությունների ժողովուրդների միջև։ Ուկրաինան եղել և մնում է բաց Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: