ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը «բռնվել է» հուշաթերթիկ օգտագործելու մեջ, թե որտեղ նստի, երբ խոսի ու լուսանկարվի

ՖՈՏՈ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բալիում՝ G20-ի գագաթաժողովում հուշաթերթիկ է օգտագործել, որտեղ նրան մանրամասն ցուցումներ են տրվել, թե որտեղ նստի, երբ խոսի ու լուսանկարվի, իսկ հուշաթերթիկում Բայդենին ուղղված ցուցումները սկսվում են կարմիր հաստ գծով ընդգծված «Դուք»-ով, գրում է NYP-ը։

ԱՄՆ 79-ամյա նախագահը ներկա է գտնվել Գլոբալ ենթակառուցվածքի և ներդրումների գծով գործընկերության միջոցառմանը, որտեղ նրան նկատել են՝ հուշաթերթիկը կարդալիս։ Պարբերականը նշում է, որ Բայդենի՝ հուշաթերթիկներից հաճախ օգտվելը ևս մեկ անգամ հաստատում է, որ ԱՄՆ նախագահը կոգնիտիվ գործառույթների հետ կապված խնդիրներ ունի։

Բայդենը, ով կիրակի օրը դառնում է 80 տարեկան, վերջերս տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ընտրողների համար «միանգամայն օրինական» է հարց տալ՝ արդյո՞ք իր տարիքի որևէ մեկը կարող է պաշտոնավարել Սպիտակ տանը պոտենցիալ երկրորդ ժամկետով, սակայն նա կոչ է արել մարդկանց ինքնուրույն դատել՝ արդյո՞ք նա ֆիզիկապես և հոգեպես հարմար է այդ աթոռի համար։

«Կարծում եմ, որ դատողություն անելու լավագույն միջոցը ինձ ուսումնասիրելն է՝ դանդաղե՞լ եմ արդյոք, թե՞ նույն տեմպո՞վ եմ ընթանում»,-ասել է Բայդենը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular