ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիք. Ֆրանսիայի Սենատը խառնել է Փաշինյանի խաղաքարտերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com–ը գրում է, որ Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկատմամբ։ «Կողմ» է քվեարկել 295 սենատոր, «դեմ»՝ միայն 1–ը։ Միակ սենատորը, ով «ոչ» է ասել, ինչպես և սպասվում էր Հեյդար Ալիևի Հիմնադրամի «կրթաթոշակակիր» Նատալի Գուլենն է։ Նա «դեմ» էր քվեարկել նաև 2020 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի պետական ​​անկախությունը ճանաչող բանաձևի ընդունման ժամանակ։


Ըստ հայ քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հասկանալի է, որ ինչպես 2020 թվականի բանաձևը, ներկայիս փաստաթուղթը ևս իրավաբանորեն պարտադիր չէ, և քիչ հավանական է, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը կամ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի ղեկավարության դեմ, և հատկապես այն դեպքում, երբ հենց Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, կամ որևէ կոշտ քայլ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։


Ֆրանսիայի Սենատում քվեարկության արդյունքների լուրը խանդավառությամբ դիմավորած հայ հանրությունը սկսել է դառը հեգնանքով նշել, որ դժվար թե նման բանաձևը մեծամասնություն ստանար Հայաստանի ներկայիս խորհրդարանում, նշել է հեղինակը։ «Եվ նման թերահավատությունը միանգամայն հասկանալի է հաշվի առնելով Հայաստանի վարչապետի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից Արցախի կարգավիճակի մասին ադրբեջանամետ հայտարարությունները»,- ասել է Խալաթյանը։


Մնում է ենթադրել, որ Փաշինյանին, ով ընդամենը մի քանի օր առաջ Հանրային հեռուստատեսությանը տված իր հերթական հարցազրույցի ժամանակ պնդում էր, թե աշխարհում ոչ ոք պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը, իրոք դուր չի եկել Ֆրանսիացի սենատորների Արցախի անկախությունը ճանաչելու քայլը, քանի որ դա խանգարում է Հայաստանի իշխանությունների Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակներին։


Փաստորեն, Ֆրանսիայի Սենատի բանաձևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը «Վալդայ» ֆորումում և Իրանի ղեկավարության հակաադրբեջանական հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հայաստանն ու հայերն ունեն բարեկամներ և պոտենցիալ դաշնակիցներ համաշխարհային և տարածաշրջանային բազմաթիվ խաղացողների մեջ։ Եվ որքան էլ Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, փորձեն հակառակը համոզել՝ հայկական կողմն ունի բոլոր հնարավորությունները պայքարելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար։ Բայց դա մեծ քրտնաջան աշխատանք է պահանջում, իսկ ամենակարևորը խելացի ու համակարգված աշխատանք, եզրափակել է Խալաթյանը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular