ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը, Ալիևը և խաղերը Լեռանային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հետ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու տևողության հարցը։ Այդ թեմայի նշումը տարօրինակ է, քանի որ խաղաղապահների գտնվելու ժամկետը սահմանվել է հինգ տարի՝ հաջորդական հինգ տարի ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ, եթե համաձայնագրի կողմերից ոչ մեկը ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։ Դա նշանակում է, որ դեռ երեք տարի կա, և այդ հարցը հանրային քաղաքական դաշտ բերելը վաղաժամ է։


Այդուհանդերձ Փաշինյանը հայտարարել է, որ «եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել խաղաղապահներին Ղարաբաղից, ապա ուրիշները պետք է զբաղեցնեն ռուս խաղաղապահների տեղը»: Որոշ հայ փորձագետներ պնդում են, որ վարչապետն ուղղակի արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթին Շուշայում, երբ նա հայտարարել էր, որ «ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում ժամանակավոր է»։ Ֆորմալ տեսանկյունից դա ճիշտ է, բայց Բաքուն դեռ չի բարձրացրել տարածաշրջանից ռուս խաղաղապահներին դուրս բերելու հարցը։ Ավելին, Սոչիում եռակողմ գագաթնաժողովի ձևաչափով հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, որ «Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն գրանցվել», և որ այդ ոլորտում «համակարգային ճգնաժամ» չկա։

Փաշինյանը այլ կերպ է մեկնաբանել իրադարձությունները: Նրա խոսքով Սոչիի գագաթնաժողովում ինքը խոսել է Ղարաբաղում խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին, «սակայն, կողմերը փոխըմբռնման չեն հասել այդ հարցում»։ Սա զարմանալի չէ, քանի որ խնդիրը հայեցակարգերի փոխարինում իրականացնելու հայկական կողմի ցանկության մեջ է։ Փաստն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից անմիջապես հետո ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել էր «հստակեցնել» ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարգավիճակը, բայց այդ ուղղությամբ հակամարտող կողմերը ոչ մի կոնկրետ քայլ չեն արել, ինչը խաղաղապահների համար խնդիրներ է ստեղծում։ Խոսքը խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտու ճշգրիտ սահմանման մասին է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը շփման գծի խախտման ցանկացած փորձի դեպքում առաջին հերթին մեղադրում են խաղաղապահներին։ Միևնույն ժամանակ, հայկական կողմն է նպաստել խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը արևմտյան հարթակներ տեղափոխելուն, և սկսել առաջ քաշել լրացուցիչ, ավելի ճիշտ՝ կրկնօրինակող մեխանիզմներ ապահովելու գաղափարը, որն է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները ապահովելու համար լրացուցիչ միջազգային խաղաղապահ կորպուս ներգրավելը։

Այդ կապակցությամբ փաշինյանամերձ հայ փորձագետները տեղեկատվական դաշտ են ներմուծում հետևյալ վարկածներ: Նախ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանը «Ուկրաինական ԽՍՀ-ում հատուկ գործողության պատճառով հայտնվել է ծանր իրավիճակում, ապա կարող է որոշել իր խաղաղապահներին վաղաժամկետ դուրս բերել Լեռնային Ղարաբաղից»։ Երկրորդ վարկածով «Պուտինն ու Ալիևը կարող են խաղաղապահների խնդիրը լուծել առանց Հայաստանի մասնակցության»։ Երրորդ վարկածը էկզոտիկ է. Բաքուն Մոսկվայի հետ հարաբերությունները չփչացնելու համար, կարող է համաձայնվել Ռուսաստանի ռազմական ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի մանդատային վարչակազմի նախագծին։ Ինչպես տեսնում ենք, այս բոլոր վարկածները ուղղված են Հայաստանում հակառուսական տրամադրությունների բորբոքմանը։ Պատահական չէ, որ եվրոպական հրապարակումներում առաջ է քաշվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկածը, ըստ որի Մոսկվան տարածաշրջանում «խաղում է Բաքվի և Անկարայի օգտին, որպեսզի թուլացնի Երևանին»։ Հենց այդ համատեքստում է ներկայացվում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության և ԵԱՀԿ դիտորդների Ադրբեջանի հետ սահմանին հայտնվելը։ 


Սակայն ինտրիգը այսքանով չի ավարտվում: Ալիևն ասել է, որ ԵՄ առաքելությունը կօգնի սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանը և կողմերին մոտեցնել խաղաղության կնքմանը, ուստի ադրբեջանցիները պատրաստ են համագործակցել։ Այսինքն Երևանն ու Բաքուն պայմանավորվել են, որ ԵՄ միջամտությունը չի սրելու իրավիճակը բազմաչարչար տարածաշրջանում, և կողմերը կարող են խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Մոսկվայի, այլ Արևմուտքի միջնորդությամբ։ Եթե ​​դա այդպես է, ապա հասկանալի է, թե ինչու են տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր սցենարի զարգացման համար ռուս խաղաղապահները դարձել խոչընդոտ:

Սակայն խիստ մտավախություն կա, որ այդ ուղղությամբ Փաշինյանի բացահայտ և Ալիևի անուղղակի, ոչ այնքան նկատելի խաղը  փոխկապակցված են Ռուսաստանի համար հարավում խնդիրներ ստեղծելու Արևմուտքի ձգտումների հետ և կապ չունեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ։ Ալիևը հասկանում է, որ Երևանի թիկունքում Փարիզի «ականջները» են, և որ Անդրկովկասում նրա հայտնվելը կբարդացնի Թուրքիայի կյանքը, քանի որ Փարիզն ու Անկարան լավագույն հարաբերությունների մեջ չեն, այդ թվում նաև այն պատճառով, որ Ֆրանսիան աջակցում է Հունաստանին։ Ուստի չի կարելի բացառել, որ Բաքուն կփորձի «ղարաբաղյան խաղաքարտը» խաղալ Արևմուտքի հետ երկխոսության մեջ։

Դա նրա համար նաև ԵՄ-ում իր դիրքերը պահպանելու միջոց է հաշվի առնելով այն, որ որոշ եվրոպական երկրներ երկարաժամկետ պայմանագրեր են կնքել ադրբեջանական գազի մատակարարման համար, և էներգետիկ ճգնաժամի պայմաններում ԵՄ-ն դժվար թե ռիսկի դիմի կորցնել լավ հարաբերությունները: Իր հերթին, Երևանն, ըստ ամենայնի, ակնկալում է կամ հաղթել այդ ուղղությամբ, կամ ժամանակ շահել նոր լուծումներ նախպատրաստելու համար։

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Բաքվի և Երևանի հնարավոր համատեղ պահանջները կախված կլինեն աշխարհում ընդհանուր իրավիճակից և դրա կտրուկ փոփոխություններից, որոնք այսօր դժվար է կանխատեսել։ Բայց պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular