ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է Ալիևը բողոքում Պուտինից. Անդրանիկ Թևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանն անոնս էր անում, որ շուտով մի փաստաթուղթ է ստորագրելու, որի համար իրեն կարող են դավաճան համարել ու նույնիսկ իշխանությունից հեռացնել, նկատի ուներ հայ–ադրբեջանական հարաբերություններին վերաբերող Վաշինգտոնյան կոչված փաստաթուղթը։
 
Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը Թուրքիայի նախապայմաններից մեկն էր, և Փաշինյանն «այո» էր ասել այդ նախապայմանին, քանզի հակառակ դեպքում հայ–թուրքական շփումները չէին լինի։ Նրա «այո»–ն համաձայնագրի տեսք ստացավ «Վաշինգտոնյան» անվան տակ։
 
Ըստ Վաշինգտոնյան պլանի՝ Ղարաբաղը ճանաչվում էր Ադրբեջանի մաս։ Դրան Փաշինյանը պաշտոնապես համաձայնեց Պրահայում՝ Ալիևի, Միշելի, Մակրոնի ներկայությամբ։ Այդ մասին Ալիևը բարձրաձայնեց Աստանայում։ Նիկոլ Փաշինյանն էլ իր լռությամբ հաստատեց Ալիևի ասածները։ Դրանից հետո Մոսկվան, իր շահերից ելնելով, ստիպված անցավ բաց խաղի։
 
ՌԴ նախագահ Պուտինը հրապարակայնացրեց Վաշինգտոնյան ծրագիրը։ Փաշինյանը, իշխանությունը կորցնելու վախից, ստիպված հետ քաշվեց վաշինգոտնյանից (գոնե այս պահին այդպես է, իսկ թե ինչ կլինի վաղը, դժվար է ասել․ Հայաստանը դարձել է Նիկոլի աշխարհաքաղաքական արկածախնդրության զոհ)։
 
Ալիևը եվրոչինովնիկի հետ հանդիպմանը բողոքել է Պուտինից։ Վերջինիս Ալիևը մեղադրում է, որ թույլ չի տվել Ղարաբաղի հարցը վերջնական փակել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Սոչիում այդ հարցը «ջրվել» է, ու Ալիևը նյարդայնացած է։
 
Ալիևը եվրոչինովնիկին բողոքում է, որ գյոզալական Նիկոլին Պուտինը թույլ չի տալիս գնալ ՌԴ–ից տարածաշրջանը պոկելու ճանապարհով, իսկ Արևմուտքն էլ չի օգնում իրեն այդ հարցում ու դեռ մի բան էլ կողքից հարվածում է։
 
Ֆրանսիայի սենատն էլ հերթին է նյարդայնացրել Ադրբեջանի կոռումպացված ղեկավարին։ Արդյունքում՝ Ալիևին մնացել է միայն բողոքելը։
 
Փաստորեն, Հայաստանն ու Արցախը դեռ գոյություն ունեն ի հեճուկս Հայաստանի ու Արցախի առաջին դեմքերի։
 
Մեր երկիրը դեռ կա, քանզի դա բխում է Ռուսաստանի ու Իրանի շահերից, ինչպես նաև Արևմուտքի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած արժեհամակարգային խոր հակասությունների հանգամանքով պայմանավորված։
 
Շատ ցավալի է արձանագրել այս ամենը, քանզի մենք ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք լինում։ Ամոթ է բոլորիս համար, որ հայ ժողովուրդն աշխարհին է ներկայանում Նիկոլ Փաշինյանով ու Արայիկ Հարությունյանով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular