Իսրայելը ֆինանսավորել է Ուկրաինային զենքի մատակարարումը. Haaretz
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին ամիսներին Իսրայելն իր բյուջեից միլիոնավոր դոլարներ է ծախսել Ուկրաինային աջակցելու համար։ ԱՄՆ ճնշման ներքո Երուսաղեմը համաձայնել է ֆինանսավորել Կիևի համար «ռազմավարական նյութերի» գնումը։ Այս մասին նոյեմբերի 17-ին հայտնել է իսրայելական Haaretz հրատարակությունը։
Արևմտյան դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Իսրայելի բարձրագույն քաղաքական և ռազմական էշելոնը համաձայնել է դրան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պահանջից հետո՝ ընդլայնել Իսրայելի օգնությունն Ուկրաինային՝ չսահմանափակվելով հումանիտար աջակցությամբ։ Դրանք փոխանցվել են ՆԱՏՕ-ի երկրի միջոցով, որը, ի թիվս այլ բաների, զենք է մատակարարում Ուկրաինային։ Թե ինչպիսի սարքավորում՝ չի նշվում։
Haaretz-ը նաև հայտնում է, որ վերջին ամիսներին Իսրայելը համաձայնել է թույլ տալ ՆԱՏՕ-ի երկրներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Ուկրաինային փոխանցել իսրայելական արտադրության սպառազինության համակարգեր, այդ թվում՝ օպտիկա-էլեկտրոնային սարքավորումներ և կրակի կառավարման համակարգեր: Ամերիկյան աղբյուրների համաձայն՝ Իսրայելը գաղտնի աջակցում է Ուկրաինային նաև հետախուզության ոլորտում։
Վարչապետի գրասենյակը և Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեն պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին։