«Հայ պաշտոնյաները վերջերս Ադրբեջանը համեմատել են ԴԱԻՇ-ի և Ալ-Քաիդայի հետ». Ալիևը սպառնացել է Փաշինյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Նրանց խոսքերը հակասում են իրենց սեփական գործողություններին կամ ծրագրերին: Չգիտեմ՝ ուղիղ պատասխան ստացե՞լ եք Հայաստանի ղեկավարությունից։ Կասկածում եմ, որովհետև ուզում են պահպանել այդ երկիմաստությունը, և դա բոլորովին չի օգնում գործին։ Միաժամանակ, եթե այս երկիրը խաղաղություն է ուզում, պետք է հրաժարվի շատ վտանգավոր հռետորաբանությունից։ Հայ պաշտոնյաները վերջերս Ադրբեջանը համեմատել են ԴԱԻՇ-ի և Ալ-Քաիդայի հետ: Իմ կարծիքով, սա շատ վտանգավոր հռետորաբանություն է»,- այս մասին Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա ասել է, թե Հայաստանն է «ԴԱԻՇ և Ալ-Քաիդա», ապա մեղադրել է «ցեղասպանություն» իրականացնելու մեջ, ապա վերջում կրկին սպառնացել. «Երբ պարոն Փաշինյանն արտաբերում է այս խոսքերը, պետք է իմանա, որ մենք դրանք լսում ենք։ Նա պետք է հաշվի առնի մեր արձագանքը»։