ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պոբեդան» տոմսերի վաճառքը կսկսի 499 ռուբլուց. Ինչո՞վ է պայմանավորված նման մեծահոգությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Utro-novosti.ru–ն գրում է, որ ռուսական «Պոբեդա» լոուկաստեր ավիափոխադրողը 11.11-ին հայտարարել է լայնածավալ վաճառքի մասին։ «ВКонтакте»–ի ավիաընկերության պաշտոնական էջում հայտարարություն է հայտնվել այն մասին, որ մոտակա օրերին կայքում կցուցադրվեն զեղչերը։ Հրատարակության տվյալներով ռուսաստանցիներին հասանելի կդառնան ավելի քան 100 հազար տոմս՝ իջեցված գներով։ Նրանց արժեքը սկսվում է 499 ռուբլուց: Ավիաընկերությունը չի նշել վաճառքին մասնակցող ուղղությունների ցանկը։ Գրառման մեկնաբանություններում օգտատերերը մտավախություն ունեն, որ այցելուների հոսքի պատճառով օպերատորի կայքը կդադարի աշխատել։


Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պոբեդա»-ն հայտարարել էր նաև արտասահման թռիչքների ծրագրի ընդլայնման մասին։ Մինսկից հետո ավիաընկերությունը մուտք է ստացել դեպի Թուրքիա և Հայաստան թռիչքներ իրականացնելու համար։


Դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Ստամբուլ թռիչքները։ «Պոբեդա» ավիաընկերությունները դեկտեմբերի 23-ից կսկսի թռիչքները դեպի Անթալիա, իսկ դեկտեմբերի 24-ից՝ դեպի Ալանիա։


Դեկտեմբերի 23-ից դեպի Հայաստան թռիչքները կվերսկսվեն: Դեպի Գյումրի ամենաէժան տոմսերը կարժենան 8665 ռուբլի։


Այլ ավիաընկերություններից օգտվողները կարող են ավելի ուշ ակնկալել զեղչեր: Օրինակ, անցյալ տարի շատ օպերատորներ վաճառքի մասին հայտարարեցին նոյեմբերի 20-ին՝ Սև ուրբաթի օրը: Արշավին ամեն տարի մասնակցում են Ural Airlines-ը, Azimuth-ը և UTair-ը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular