ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցը մանիպուլացնելով՝ Փաշինյանը փորձում է խփել ընդդիմությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախումբը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը փորձում է օգտագործել ընդդիմադիրների դեմ ներքաղաքական պայքարի, ինչպես նաև ընդդիմադիր խմբակցություններին վարկաբեկելու համար։

Երեկ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի Կառավարություն շատ վաղուց՝ դեռևս 2021 թվականի հունվարից, ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հետաձգելու մասին ռուսական կողմի մասին առաջարկները, բայց դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով։

«Ընդդիմության այն քննադատությանը կուզեի անդրադառնալ, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առումով մեր արձանագրումները, դիրքորոշումները կոնկրետ չեն և խուսափողական են։ Եթե ես այս գնահատական կարող էի հասկանալ մեկ, մեկուկես ամիս առաջ, այսօր չեմ կարող դա ընդունել և ընկալել, որովհետև կարծում եմ, որ ՌԴ նախագահի Վալդայի ակումբում արված հայտարարությունը շատ կարևոր էր ու էական, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսեսուսային իրավիճակ է»,- հայտարարել է Փաշինյանը։

Եվ դիմելով ընդդիմությանը՝ հայտարարել. «Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է և համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք այդ մասին բարձրաձայն հայտարարեն»։

Հիշեցնենք՝ տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չէր հայտնում, թե առաջարկված տարբերակներից որին է կողմ՝ ռուսական առաջարկի՞ն, որը հետաձգում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, թե՞ արևմտյան առաջարկներին, որ հակամարտության համապարփակ կարգավորում է առաջարկում՝ Լեռնային Ղարաբաղը թողնելով Ադրբեջանի կազմում։

Ընդդիմությունը բազմիցս հայտնել է, որ իրենք կողմ են ռուսական առաջարկներին, մինչդեռ Փաշինյանը հակառակ ուղղությամբ էր գնում, և միայն այժմ, ՌԴ նախագահի և իշխանությունների ճնշման ներքո ընդունելով ռուսական առաջարկները, Փաշինյանը փորձում է այս հանգամանքն օգտագործել ոչ այնքան Արցախի հարցը կարգավորելու, այլ ընդդիմությանը հարվածելու համար։ Բնականաբար խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները այս «կուտը չեն կերել» և չեն արձագանքել Փաշինյանի անհեթեթ հայարարություններին։

Փաշինյանը, հընթացս, նաև մեղադրանքի սլաքներն ուղղել է Արցախի քաղաքական դաշտի դեմ, որեղից ևս քննադատություններ են հնչում, նա հայտարարել է, թե Ռուսաստանի առաջարկներն ընդունելու մասին իր մոտեցումները դեռևս տարեսկզբին ներկայացրել է Արցախի նաագահ Արայիկ Հարությունյանին։ Եվ այժմ թե՛ Արցախի քաղաքական դաշտի դերակատարներ և թե՛ հայաստանյան ընդդիմությունը պարտավոր են ներկայացնել Նիկոլ Փաշինյանի խոսքի և գործի անհամապատասխանությունը և ցույց տալ, թե ով է իրականում ստում։

Կարեն Վարդիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular