ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն աշխատում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փակուղի է մտել 2018 թվականին իշխանափոխությունից հետո, իսկ պատերազմում կրած ցավալի պարտությունից հետո գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գրեթե ոչինչ չեն ձեռնարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Միակ երկիրը, որ իշխանափոխությունից հետո ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Միացյալ Նահանգներն են։

2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, իսկ 2021 թվականին Ջո Բայդնը պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ նախագահը դեռ նախքան այդ պաշտոնին ընտրվելն էր խոստացել Հայոց ցեղասպանության ճանաչում և պատերազմից հետո ԱՄՆ–ն բավականին ազդեցիկ հայկական լոբբիի, դաշնակցական շրջանակների և ազգային կառույցների ճնշման, ինչպես նաև դեմոկրատական կուսակցության ազդեցիկ գործիչների ճնշման ներքո ստիպված եղավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Որևէ այլ երկիր այս ընթացքում բացարձակապես չի ճանաչել և հատուկենտ երկրներ միայն ավանդույթի ուժով ամեն տարվա ապրիլի 24-ը հիշատակում են։ Փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անում է հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու համար, թերևս սա ունի ոչ միայն պարտադրանքի բնույթ՝ այն է՝ պատերազմում կրած պարտությունից հետո Թուրքիան ամեն ինչ անում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը տորպեդահարելու համար, այլ նաև հոգեբանական է գործող իշխանությունների համար։

Նրանք գիտակցում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում երբեք էլ որևէ ջանք չեն ներդրել, և ճանաչումը Հայաստանի նախկին իշխանությունների և առավելապես Սփյուռքի ջանքերի շնորհիվ է եղել։

Խաղաղության դարաշրջանի կեղծ խոստումներով և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման սին հույսերով տոգորված փաշինյանական վարչախումբը մի կողմ է նետել ցեղասպանության ճանաչման գործընթացը, նրա համար չափազանց շատ ավելի կարևոր է միայն սեփական իշխանության պահպանումը։

Ի հեճուկս Փաշինյանի՝ Սփյուռքի կառույցները շարունակում են առաջ մղել այս օրակարգը և հենց դա է պատճառը, որ թուրքական իշխանությունները արտգործնախարար Չավուշօղլուն և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հիշատակում են Հայկական Սփյուռքին, մեղադրանքներ հասցեագրում և փորձում կտրել Հայաստան-Սփյուռք կապերը։

Ի հեճուկս Թուրքիայի և թուրքամետ իշխանությունների՝ Հայկական Սփյուռքը և Հայաստանում գործող ազգային ուժերը պարտավոր են շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը իրենց բոլոր հասուն միջոցներով։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular