ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարեկային ծառայություն՝ Փաշինյանի խոշոր ձախողումներից մեկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող փաշինյանական իշխանությունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո բազմաթիվ ոլորտներում ձախողումներ է արձանագրել, իսկ ձեռնարկած բարեփոխումները գրեթե զրոյացվել են, սակայն ամենախոշոր ձախողումը, որ արձանագրել է փաշինյանական իշխանությունը՝ պարեկային ծառայությունն է։

Արևմտյան կազմակերպությունների օգնությամբ և բուռն վերահսկողությամբ իրականացված պարեկային ծառայության բարեփոխումը, որը միտված էր իբր Հայաստանում ոստիկանի նոր կերպար ստեղծելուն և ահռելի գումարներ էր ծախսվել այդ ծառայության կերպարը հանրությանը իբր դրական լույսի ներքո ներկայացնելու համար, ամբողջությամբ խաթարվել է։

Հենց այդպես է լինում, երբ գործով զբաղվում են դիլետանտները, իսկ պարեկային ծառայությունը շատ արագ գերազանցում է իր նախորդներին՝ ճանապարհային ոստիկանությանն ու պարեկապահակային ծառայությանը, և դրական զարգացումների փոխարեն հանրությունն օրեցօր վատթարացող հասարակական կարգի իրավիճակ է տեսնում և փողոցների բազմակիլոմետրանոց խցանումներ, որտեղ մեկ պարեկ անգամ գոյություն չունի։

Հիշեցնենք, որ պարեկային ծառայության վերահսկողությունն իրականացվում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի անմիջական մասնակցությամբ։ Իսկ պարեկները ենթարկվում են ոչ այնքան ոստիկանապետ Վահե Ղազարյանին, որքան ԱՄՆ դեսպանատանն ու սորոսական ՀԿ-ներին։

Այդ հանգամանքը սակայն, որևէ դրական ազդեցություն չի ունեցել պարեկների աշխատանքի վրա, ընդհակառակը, նրանցից շատերը պարբերաբար սկանդալների կենտրոնում են հայտնվում, էլ չասած՝ այդ ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանի մասին։

Անցած տարի՝ նոյեմբերին, նա ծառայողական «Տոյոտա» մեքենայով շուռ էր եկել, լրատվամիջոցների տեղեկություններով պարեկային ծառայության ղեկավարն ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել, սակայն նրա ենթակաները ծածկադմփոց են արել այս միջադեպը։ Ոստիկանությունը փորձում է համոզել, թե պարեկային ծառայությունը անկաշառ և բարոյական ոստիկանների մի կառույց է։

Իրականում մեկ-երկու դեպքերով հակակոռուպցիոն կոմիտեն գործեր է հարուցել տարբեր շարքային քաղաքացիների դեմ, որոնք իբր փորձել են կաշառել պարեկներին 10-20 հազար դրամով։ Թերևս մեր լրատվամիջոցի հետ զրուցած բազմաթիվ համաքաղաքացիներ ընդամենը ծաղրում էին էժանագին այն փիառը, որ փորձում են իրականացնել պարեկային ծառայության վերաբերյալ։ Ընդամենը հարկ է արձանագրել, որ գործ ունենք պետական միջոցների ահռելի վատման, բացարձակապես անկիրթ և սեփական պարտականությունները չգիտակցող մարդկանց անիմաստ գումարներ տրամադրելու հետ, երբ հանրությունը ոչ թե իր կյանքի բարելավում է ստացել, այլ ստացել է մի ծառայություն, որտեղ ավելի շատ են խախտվում մարդկանց իրավունքները։

Նույն այդ Արթուր Ումրշատյանի ազգականը ամիսներ առաջ քաշքշել էր մի քանի ոստիկանների, հայհոյել հենց փողոցում, և այս գործը ևս կոծկել էին։ Առաջիկայում մեր լրատվամիջոցը պատրաստվում է նորանոր սկանդալային փաստեր հրապարակել պարեկային ծառայության և նրա տխրահռչակ ղեկավարի վերաբերյալ։

Այն, ինչ փորձում է անել փաշինյանական իշխանությունը իր չհաջողված ծառայության միջոցով, որևէ դրական տեղ չի տանելու։ Իհարկե չցանկանալով որևէ կերպ իդեալականացնել նախկին կամ ներկա ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատանքը, որոնք ամենևին էլ դրական լույսի ներքո չեն ներկայանում պարեկային ծառայության համեմատ, փաստենք, որ առնվազն այս մի ծառայության դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ փորձում են մոլորեցնել հանրությանը։ 

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular