ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Փաշինյանը գժտվել է հայ խոշոր օլիգարխի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru–ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր ազդեցիկ գործարարի միջև լուրջ տարաձայնություն է եղել։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է Ազատագրում շարժման առաջնորդ, @mikayelbad հեռագրային ալիքի հեղինակ Միքայել Բադալյանը։


«Նոյեմբերի 7-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի դեմ։ Խոսքը վերաբերում է դեռևս 1995 թվականին Երևանի կենտրոնում շենքի ապօրինի ձեռքբերմանը ընդամենը 5000 դոլարով, այժմ մանրամասներ են պարզվել, թե որոնք են դատախազության այդ հետապնդումների իրական պատճառները։ Փաստն այն է, որ վերջին մի քանի շաբաթում Սուքիասյանը սկսել է, ինչպես ասում են, ջուր պղտորել Փաշինյանի դեմ այն աստիճան, որ անգամ հայտարարել է գործող վարչապետին տապալելու նպատակով նոր ընդդիմադիր շարժման ստեղծման մասին։ Եվ Սուքիասյանը պատրաստ է անձամբ ղեկավարել այդ շարժումը։ Այդ ամենի մասին իմացել է Փաշինյանը, և նրա անմիջական հրահանգով է դատախազությունը սկսել է «ճնշել» Սուքիասյանին»,– ասել է Միքայել Բադալյանը:


Հիշեցնենք, որ 2018 թվականին Սուքիասյանն ակտիվորեն աջակցել է Փաշինյանի կառավարության իշխանության գալուն։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular