ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մուտք չունեն Լեռնային Ղարաբաղ․ Ռիքեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս պահին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մուտք չունեն Լեռնային Ղարաբաղ։ Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Պետդեպարտամենտը շարունակում է աշխատել տարածաշրջանի համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի գնահատի մարդասիրական օգնության ուղղությունները: Կարեւոր է նշել, որ դեպի Լեռնային Ղարաբաղ մուտքը սահմանափակ է: Ես ինքս չկարողացա այցելել այնտեղ վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Այս պահին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մուտք չունեն Լեռնային Ղարաբաղ, որպեսզի գնահատեն մարդասիրական կարիքները եւ ծրագրեր մշակեն։ Բայց ԱՄՆ-ն ականազերծման ծրագրեր ունի տարածաշրջանում»,- ասել է նա՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հարցին, թե կոնկրետ ինչ ծրագրեր եւ օգնություն է ցուցաբերում ԱՄՆ-ը մարդասիրական առումով: Սակայն Մենենդեսը դժգոհ է մնացել պատասխանից՝ նշելով, թե չի կարող հավատալ, որ վարչակազմն այս ուղղությամբ կոնկրետ ծրագրեր չունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular