ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակային մոդելին. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ ներկայացնելով, թե որ դեպքում է Հայաստանը պատրաստ շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

«Ռուսական դիրքորոշումը ընդունելն է պատճառը, որ առաջ ենք քաշում ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Ինչպես 2018 թվականին, հիմա էլ կարծում ենք , որ այդ խոսակցության շահագրգիռ թիվ մեկ կողմը պետք է լինի խոսակցության մասնակիցը։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի հայերի մասին է։ Հույս ունենք, միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Այն, որ համաձայն ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումից, չի նշանակում, որ համաձայն ենք այդ հարցը օրակարգից հանելուն», - ասել է Փաշինյանը։

ՀՀ-ն կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակային մոդելին, որով կարձանագրվի համաձայնությունների շրջանակը` առանց շատ մեծ կոնկրետությունների: Փաշինյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի մյուս տարբերակը դետալացված մոտեցումն է. «Եթե փորձենք շատ դետալացված հարցեր լուծել, կարող ենք դժվարություններ ունենալ», - նշել է նա։

Անդրադառնալով խնդրին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ սահմանագծման և սահմանազատման գործընթացներն ավարտված պետք է լինեն, վարչապետը նշեց, թե ըմբռնում կա, որ դա, գուցե, իրատեսական չէ։ Փաշինյանը նշեց, որ դրան էլ լուծում կա․ նա առաջարկում է վերցնել 1990 թվականի քարտեզները, իրականացնել զորքերի հայելային հետաքաշում, ստեղծել մոնիտորինգի մեխանիզմ, ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը ու հանգիստ պայմաններում գնալ սահմանազատման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular