ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը աջակցում է Էրդողանի ներքաղաքական խաղերին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2023 թվականի հունիսի 18-ին Թուրքիայում կայանալու են հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Այս փաստը գրեթե խելագարության է հասցնում գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, որը, բոլոր վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն, զգալիորեն զիջում է իր մրցակիցներին, այդ թվում՝ «Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդալօղլուին, Ստամբուլի քաղաքապետին և մյուս հնարավոր բոլոր թեկնածուներին։

Զիջում է նաև Թուրքիայի իշխող դաշինքը։ Ընդդիմադիր 6 միավորներ մտադիր են միավորվել, որպեսզի կարողանան տապալել Էրդողանին, և վերջինիս տնտեսական ծանր իրավիճակի, սեփական ռեյտինգի անկման պայմաններում չի մնում այլ բան, քան դիմել հին և «արդյունավետ» միջոցի, այն է ռազմական բախումներ հրահրել առնվազն հարևանների հետ։

Տևական ժամանակ թուրքական իշխանությունները փորձում էին խնդիրներ հարուցել իրենց մեկ այլ հարևանի՝ Հունաստանի համար։ Սակայն Եվրոպայի կողմից կոշտ նախազգուշացման, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հունաստանին ժամանակակից զենքեր տրամադրելու ֆոնին՝ Էրդողանը թերևս զսպել է իր ախորժակը Հունաստանի վրա հարձակվելու հարցում, և այժմ այլ ուղղություններ է որոնում։ Հիմնական հնարավոր տարբերակները Սիրիան է, Իրանը կամ էլ Հայաստանը, ընդ որում, եթե Իրանի դեպքում իրավիճակը չափազանց անկանխատեսելի է, իրանական զինված ուժերն ու քաղաքական համակարգը լուրջ ուժ ունեն կոշտ պատասխան հասցնելու Թուրքիային, ապա Սիրիայի և Հայաստանի դեպքում բավականին Թուրքիայի իշխանությունների գործը հեշտացել է։

Դա է պատճառը, որ հարաբերությունների կարգավորման մասին տևական դրական արձանագրումներից հետո, օրեր առաջ Էրդողանը հենց ինքը, Հայաստանին կրկին մեղադրանքներ է հասցեագրել, նշել, թե Հայաստանի կողմից դրական ազդակներ չեն տեսնում հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Նորանոր պահանջներ դնելով Հայաստանի դեմ՝ նաև մեղադրանքներ հարուցելով հայկական Սփյուռքին, թե՛ Ֆրանսիայում, թե՛ Միացյալ Նահանգներում, Էրդողանը թերևս հիմքեր է փորձում ստեղծել նոր ռազմական էսկալացիայի սկսման համար։ Բնավ տարօրինակ չէ, որ այս պայմաններում Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ թե փորձում են կանխել հնարավոր վտանգներն ու ողբերգական զարգացումները, այլ ընդհակառակը մի բան էլ կողմ են Էրդողանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում դրական է գնահատել Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցն ու Պրահայի հանդիպումը, նշել, թե իր և Էրդողանի շատ մոտեցումներ համընկնում են, թե որ մոտեցումներն են համընկնում, Փաշինյանն առանձնապես չի մեկնաբանել։ Ըստ էության, սակայն, այս ամենը գալիս է հանգելու նրանում, որ փաշինյանական վարչախմբին հանձնարարվել է ամեն գնով օգնել Թուրքիայի գործող իշխանություններին վերընտրության հարցում։ Փաշինյանը թերևս այդպես կարծում է, թե կկարողանա Հայաստանի Հանրապետության տարածքի ու քաղաքացիների կյանքի հաշվին արժանանալ Էրդողանի բարեհաճությանը։

Արման Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular