ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև՝ 295 կողմ և 1 դեմ ձայնով։ Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, ինչպես նաև վերադարձնել ռազմագերիներին և այլ պահվող անձանց:

Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը, և Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։

Փաստաթղթում նաև հաստատվում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։

Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին․ նրանց են միացել նաև Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։

Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, վերջնական որոշումը կկայացնի կառավարությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular