ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Ադրբեջանը չի նկատում Թուրքիայից եկող սպառնալիքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru–ն գրում է, որ այն բանից հետո, երբ Անդրկովկասում Հայաստանը կճնշվի, Թուրքիան կխաղա Ադրբեջանի դեմ: Այդ մասին գրել է Վ.Բ.Արծրունու անվան Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վալերի Օլյունինան իր հեռագրային ալիքում։


Փորձագետը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ ոչ պակաս հակասություններ ունի, քան Հայաստանի կամ Ռուսաստանի հետ։


«Խոսքը միայն հայերի մեջ չէ, այլ նրանում է, որ թուրքերին պետք չեն նաև կասպյան շիաները (ադրբեջանցիները), որոնց նրանք ժամանակին ակնթարթորեն մորթոտում էին։ Իրանում շիա արևն է ծագում, իսկ թուրքերը կամ սուննի են, կամ ցտեսություն։ Ես արդեն լռում եմ թալիշների, լեզգիների և Կովկասի այլ ինքնավար ժողովուրդների մասին, որոնց ցանկանում են որպես թնդանոթի միս ագտագործել «ալիևշչինան» և նրա եղբայրը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը):


Ըստ Օլյունինայի Բաքուն չի հասկանում այն ​​վտանգը, որը բխում է Թուրքիայի հետ «եղբայրական գրկախառնությունից»։


«Հայաստանը կհրկիզվի, իսկ Բաքուն հոդս կցնդի: Նրանք դա չեն հասկանում: Թուրքիային պետք է գորշ գոտի սարքել Արցախից, թմրանյութերի ապօրինի շրջանառության համար այնտեղ բնակեցնել սիրիացի թուրքոմաններին (շիա-ադրբեջանցիները նույն թշնամիներն են, ինչ հայերն ու ռուսները): Սակայն ներկայումս Ադրբեջանի ժողովուրդն այնքան է լցված հայատյացությամբ, որ չի տեսնում սեփական սպառնալիքները»,- ամփոփել է նա։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular