ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի համար ռուսները տհաճ անակնկալ են պատրաստում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում նոյեմբերի 23-ին կայանալու է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը, որի շրջանակներում նախորդ օրը Երևան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պոտինի գլխավորած պատվիրակությունը։ Ռուսական կողմը, մեր աղբյուրների փոխանցմամբ, բավական տհաճ անկանկալ է պատրաստում Նիկոլ Փաշինյանի համար։

Այս օրերին ռուսական իշխանության տարբեր շրջանակներ քննարկում են Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում Կոնստանտին Զատուլինին ընդգրկելու հարցը։ Հիշեցնենք, Հայաստանի վարչախումբը Զատուլինին շաբաթներ առաջ անցանկալի անձ է ճանաչել, արգելել նրա մուտքը Հայաստան։

Եվ այս քայլով Ռուսաստանը կարող է ցույց տալ Փաշինյանին, թե ով է իրավիճակի տերը։ Միևնույն ժամանակ Զատուլինին պատվիրակության կազմում ընդգրկելը որևէ կերպ խնդրահարույց չէ ՌԴ իշխանությունների համար։ Նա ՌԴ պետդումայում զբաղեցնում է ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Առայժմ վերջնական որոշում չկա Կոնստանտին Զատուլինին պատվիրակության կազմում ընդգրկելու մասին, բայց մեր աղբյուրի պնդմամբ, մեծ հավանականությամբ հենց այդ կերպ էլ կվարվեն։

Ինա Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular