ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության 5 միլիարդը «ընտրակաշա՞ռք» է մարզերին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դավիթ Լոքյանը կարծում է, որ պետք է ուրախանանք

Փետրվարի 10–ին կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, թե որոշում է կայացվել պահուստային ֆոնդից մարզերին հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով: 
«Անհրաժեշտ է ընտրել առաջնահերթություն ու մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող խնդիրներն ու ծրագրերը: Այդ գումարները պետք է կառավարել շատ խիստ, բաց, թափանցիկ, հասկանալի: Մենք ծրագրերի իրականացման արդյունքներով լրացուցիչ գումարներ ևս հատկացնելու ենք՝ հաշվի առնելով կատարված աշխատանքների էֆեկտիվությունը, արագությունը, թափանցիկությունը և այլն: Նշված հինգ միլիարդ դրամը բյուջեում չկար, սա այն օպտիմալացման արդյունքն է, որը մենք արել ենք»,– ընդգծել է Կարեն Կարապետյանը:
«Կառավարությունն էդպես էլ իր աշխատաոճը չփոխեց: Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ ոչնչով չի տարբերվում նախորդներից: Կարող եք սա անվանել ընտրակաշառք կամ նախընտրական PR քարոզչություն, բայց սա որևէ ձևով չեմ կապում արդյունավետ կառավարման հետ: Սա ուղղակի նախընտրական քայլ է»,– «Փաստի» հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: 
Խորհրդակցության ժամանակ վարչապետ Կարապետյանը նաև հայտարարել է. «Չափազանց կարևոր են մարզերի զարգացման ծրագրերը, խնդրում եմ՝ հոգի դնել դրանց իրականացման գործում»: 
Ըստ տնտեսագետի, եթե նայենք նախորդ ընտրությունների ժամանակ էլ նույնն է տեղի ունեցել: «Հենց ընտրությունները գալիս են, սկսում են մարզերին առանձին գումարներ հատկացնել, թեկուզև բյուջեով նախատեսված գումար է և էդ գումարները, էսպես թե էնպես, պետք է հատկացվեն մարզերին: Ընտրություններից առաջ մոտեցումը սա է. եկեք, տեսեք, որ մենք մարզերի մասին մտածում ենք: Փոխանակ կառավարությունը ռազմավարական խնդիրներ լուծի, օրվա խնդիր լուծելու համար այդպիսի մոտեցումներ է ցուցաբերում»,– ասաց Խաչատրյանը: 
Մարզերի հրատապ խնդիրներին միտված մարզպետերի հետ խորհրդակցությանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: 
«Փաստի» հարցին, թե ինչով է պայմանավորված, որ կառավարությունը հենց նախընտրական շրջանում հիշեց մարզերի հրատապ խնդիրների մասին՝ 5 մլրդ դրամ տրամադրելով դրանց լուծմանը և արդյոք այդպիսով անհավասար մրցակցային պայմաններ չեն ստեղծվում ընտրություններին ընդառաջ, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն ասաց. «Չեմ կարծում, վերջին հաշվով, եթե որևէ բան էլ արվելու է, արվելու է ամբողջ ժողովրդին: ժողովուրդը ինքը կիմանա, որ դա էս պետությունն ա արել: Իսկ պետությունը այս կամ այն իշխանավորը չի: 
Հիմա մարզպետերը պետք է պատրաստեն, իրենց փաստաթղթերը ներկայացնեն, որոշումը ե՞րբ կընդունենք` չգիտեմ»: 
Դիտարկմանը, թե արդյոք սա նախընտրական շրջանում ընտրակաշառքի պես մի բան է ծանր վիճակում գտնվող մարզերին, տարածքային կառավարման նախարարն այսպես պատասխանեց. «Չէ բացառում եմ, փոխանակ ուրախանանք, որ պետությունն այսպիսի մի բան է արել ինչ–որ գյուղի կամ փոքր քաղաքի համար: Եթե այդ որոշումները կայացվեն, լավագույն դեպքում հունիս ամսից շուտ ոչ մի բան չի սկսվի»: 
Հարցին, թե ինչու է հիմա, նախընտրական շրջանում հաստատվում հուլիս ամսվա ծրագիրը, նախարարը նման պատասխան տվեց. «Հուլիսին որ հաստատվի, Էդ կլինի նոյեմբերին արդեն կամ սեպտեմբերին լավագույն դեպքում սկսվեր` կմնար ձյան տակ»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular