ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


IT ոլորտում նոր խռովություն է հասունանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր խռովություն է հասունանում, որը կարող է վերաճել քաղաքական ընդդիմադիր շարժման։

Վաղուց հայտնի է, որ ոլորտում մեծ դժգոհություն կա կառավարության և կենտրոնական բանկի քաղաքականությունից։ Արտարժույթի փոխարժեքը նվազեցնելու և ցածր մակարդակի պահելու, դրամն արհեստականորեն արժևորելու հետևանքով բազմաթիվ IT ընկերություններ փակման ճանապարհին են, ոլորտը պարզապես քայքայվում է։

Տարադրամի փոխարժեքի ցածր լինելու հետևանքով ֆինանսական զգալի կորուստներ են ունենում նաև արտահանողները, այլ ոլորտների ներկայացուցիչներ ևս։

IT ոլորտի ներկայացուցիչներն օրեր առաջ մեծ ասուլիս էին տվել, ներկայացրել իրենց խնդիրները, նաև դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ընդունելու, ոլորտի խնդիրները լսելու համար։

Գործող իշխանությունները բացարձակ անտարբերություն են դրսևորում, իսկ վարչապետն ընդհանրապես արհամարհել, հրաժարվել է հանդիպել IT ոլորտի ներկայացուցիչներին։ Նման վերաբերմունքից վիրավորված՝ IT ոլորտում այժմ քննարկում են հետագա անելիքները։ Խռովություն է հասունանում, որը կարող է քաղաքական երանգներ ստանալ, չի բացառվում, որ «Դեմ եմ» շարժման օրինակով նոր նախաձեռնություն ստեղծվի։

Սովորաբար քաղաքական առումով պասիվ ծրագրավորողները բավական հաջող փորձ ունեն քաղաքական հոսանքների ստեղծման, իսկ «Դեմ եմ»-ը ժամանակին նույնիսկ Փաշինյանի «թավշյա հեղափոխության» լուրջը հենարանը դարձավ։ Այսօր, երբ ոլորտը իր վրա է զգում իշխանությունների վերաբերմունք, թե՛ ֆինանսապես, թե՛ ինքնասիրության առումով, կան բոլոր նախադրյալները նոր քաղաքական շարժման համար։

Արման Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular