ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


 Իշխանությունները «վառված» են «Իշխանություն-2» ֆիլմից. կգնա՞ն քրեական վարույթ նախաձեռնելու ճանապարհով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր ունեցած տեղեկություններով, գործող իշխանությունները ծայրահեղ «վառված» են ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմից: Պրեմիերայից հետո նրանք նախ փորձեցին դժգոհության իմիտացիա ստեղծել և կառավարության շենքի մոտ իբր «ինքնաբուխ» բողոքի ակցիա կազմակերպել, սակայն ոչ միայն ձախողվեցին, այլև ծաղրուծանակի ենթարկվեցին, քանի որ հավաքին մասնակցողների թիվը նույնիսկ մեկ տասնյակի չէր հասնում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են ֆիլմի դեմ պայքարել՝ կիրառելով իրենց սիրելի երկու գործիքները՝ վարչական և իրավական:Նրանք փորձելու են վարչական ռեսուրսի կիրառմամբ հասնել նրան, որ «Իշխանություն» ֆիլմը Հայաստանում հնարավոր չլինի ցուցադրել: Միևնույն ժամանակ, գիտակցում են, որ եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով հաջողվի կասեցնել ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում, ֆիլմը հանրության լայն շրջանակներին հասցնելու համար կան այլընտրանքային մի շարք միջոցներ:

Ըստ այդմ, իշխանությունները քննարկում են Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի՝ իրավական «գործիքակազմը» կիրառելու հարցը: Մասնավորաբար, հնարավոր է առաջիկայում քրեական վարույթ նախաձեռնվի ֆիլմի հեղինակների նկատմամբ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ «հիմքում» ուզում են դնել այն, թե իբր ֆիլմում առկա են սահմանադրական կարգի տապալման կոչեր, բռնության քարոզ և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular