ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների հարաբերություններում ստեղծված իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հուսեյն-Ամիր Աբդուլլահիանի միջև։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է երկխոսության և փոխըմբռնման միջոցով լուծել երկու երկրների հարաբերություններում ստեղծված վերջին իրավիճակը, մտահոգությունները հանրային հռետորաբանության և առկա այլ խնդիրների վերաբերյալ։ Այս համատեքստում նշվել է, որ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարների միջև կապերի հաստատումը կարող է օգտակար լինել։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ և նշել շփումների շարունակականության կարևորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular