ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ու Ծինփինը Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեմ են հանդես եկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովի հանդիպումից հետո Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեմ են հանդես եկել, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Նախագահ Բայդենը եւ նախագահ Սին վերահաստատել են իրենց համաձայնությունը, որ միջուկային պատերազմ երբեք չպետք է վարել եւ այն երբեք չի կարող հաղթել, ինչպես նաեւ ընդգծել են իրենց դիրքորոշումը Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման կամ կիրառման սպառնալիքի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Սպիտակ տան տեղեկատվությամբ՝ Բայդենը բարձրացրել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների եւ իբր միջուկային զենք կիրառելու «սպառնալիքների» հարցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular