ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատցիներին «ապագա» խոստացած Ասլան Ավետիսյանը «ընդհատա՞կ» է անցել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արարատի քաղաքապետ էր ընտրվել ՔՊ-ական Ասլան Ավետիսյանը: Իսկ ինչո՞վ է նա հայտնի: Ասլան Ավետիսյանը անցնում է Մարտի 1-ի գործով, տարիներ առաջ դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը առ այն, որ «Ասլանյանը 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձած, զանգվածային անկարգությունների ժամանակ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, այլ, ավելին, նման պահանջ է ներկայացրել նրանց` դիմելով անկարգությունների մասնակիցներին, կոչեր արել ոստիկանության աշխատակիցների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, նրանց վրա հարձակվելու եւ բռնությամբ, ուժի գործադրմամբ Մյասնիկյանի արձանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից «վռնդելու» եւ իր օրինակով հրահրել եւ ոգեւորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին եւ բղավել՝ «թողեք, հեռացեք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ»: Նա կես տարի անգամ ազատազրկվեց, հետո ստորագրությամբ ազատ արձակվեց: Սակայն 2021 թվականի մայիսին Ասլանյանն արդարացվել է, իսկ այժմ արդեն ոչ ավել, ոչ պակաս համայնքապետ է:

Ավետիսյանը ընտրվելուց խոստանում էր մի կողմ դնել եթե-ները և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալ: Պարզից էլ պարզ է, որ արարատցիների թիվ մեկ խնդիրը այսօր ոռոգման ջրի հարցն է, որը, կարծես թե գրեթե մեկ տարի անց էլ լուծված չէ, հակառակ դեպքում` համայնքի բնակիչները չէին արտահայտի իրենց դժգոհությունը, այն էլ այդչափ բարձր և հրապարակային:

Մյուս կարևորագույն և դեռևս չլուծված խնդիրը տրանսպորտի խնդիրն է, որը մշտապես եղել է արարատցիների աքիլեսյան գարշապարը, սակայն 10 ամսից ավել ղեկավարող Ասլան Ավետիսյանը այդպես էլ ձեռնամուխ չի եղել քաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխմանը: Մեծածավալ աշխատանքների մասին հաշվետվությունների փոխարեն Արարատի համայնքապետարանի պաշտոնական էջում տեսնում ենք միայն մշակութային միջոցառումների մասին ազդարարումներ և համայնքապետի շնորհավորական ուղերձներ: Գյուղացիների համար մատչելի պարարտանյութերի ձեռքբերման հարցը նույնպես օրակարգային է, սակայն այս մասին համայնքապետարանի էջում ընդամենը մեկ հիշատակում կա և հասկանալի չէ՝ գործընթացը առաջ գնում է, թե մյուս պրոցեսների պես դոփում է տեղում: 

Ընդհանուր առմամբ մեկ տարվա մեջ մի քանի փողոց է ասֆալտապատվել, մեկնարկել են մանկապարտեզի կառուցման շինարարարական աշխատանքները, մեկնարկել են Արարատ քաղաքի մշակույթի տան և տանիքի շինարարական աշխատանքները: Համաձայնեք՝ տված խոստումների դիմաց մեկ տարվա կատարածը, մեղմ ասած, համեստ է:

Ինչպես ասում են՝ համայնքի խնդիրները իրենք իրենց կլուծեն, իսկ Ավետիսյանը շատ ավելի կարևոր և օրակարգային հարցերով է զբաղված: Դիցուք՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նա որոշել է, որ համայնքապետարանում քչություն են անում աթոռները, օդորակիչները, շերտավարագույրները, պահարանն ու գրասեղանը և բնականաբար ձեռնամուխ է եղել դրանք գնելուն՝ բյուջեից կլորիկ գումար հատկացնելով սույն կարևորագույն ապրանքները գնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular