ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մտածում է հեռացնել Պապիկյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախարարությունը վերջին օրերին ակտիվացրել է իր քարոզչական աշխատանքները, մասնավորապես առանց դադարի տեսանյութեր և քարոզչական նյութեր են հրապարակվում, այդ թվում ինչպես կանանց կրակային վարժանքների, այլև նաև պաշտպանության նախարարի և առանձին ստորաբաժանումների աշխատանքների իբր արդյունավետության վերաբերյալ։

Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների կեղծումից, ինչպես նաև Սուրեն Պապիկյանի բավականին լուրջ հավաքած քվեներից հետո, Պապիկյանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվել։

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ազատվել Պապիկյանից և այժմ որոնում համապատասխան թեկնածուի։ Կասկածամիտ Փաշինյանին, լրջորեն մտահոգել է Պապիկյանի ստացած քվեները և հենց դա է պատճառը, որ հենց փաշինյանական մերձավոր շրջապատից են մամուլում տարածել ընտրությունների կեղծման մասին տեղեկությունները։

Ըստ էության, Փաշինյանը փորձում է վարչության ընտրությունների կեղծման ամբողջ մեղքը բարդել միայն Սուրեն պապիկյանի վրա, իսկ կեղծումներին անմիջական մասնակցություն ունեցած Արփի Դավոյանի, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և Պապիկյանի կադրերը համարվող այլ անձանց նկատմամբ՝ Փաշինյանը միայն ներքին սանկցիաներ է կիրառելու և նրանց պարտադրելու է անցնել իր թրի տակով՝ հրաժարվելով Սուրեն Պապիկյանի գերիշխանությունը ընդունելուց։

Փաշինյանն այժմ տենդագին պաշտպանության նախարարի թեկնածուի որոնումների մեջ է, ավելին, տեղեկություններ են շրջանառվում ՔՊ-ում, որ այդ պաշտոնը բաժինը հասնելու է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։

Վերջինս տևական ժամամակ ցանկանում է ինքը զբաղեցնել իր համար բաղձալի պաշտոնը, որտեղ տասնամյակներ առաջ փոխնախարար է եղել, իսկ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ առաջարկել է իր տեղակալ, նախկին ոստիկան արմեն Խաչատրյանի թեկնածությունը։ Թերևս դա է պատճառը, որ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը արդեն բավական ժամանակ նիստեր չի գումարել և ընդհանրապես մատնվել է պարապուրդի։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular