ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան ակտիվանում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում․ Ի՞նչ վտանգներ կարող են լինել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում մինչ վերջերս ակտիվ էին միայն Ռուսաստանն ու Միացյալ նահանգները։ Պուտինը իր հերթին էր Ալիևին և Փաշինյանին կանչում իր մոտ, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն էլ՝ երկու երկրների արտգործնախարարներին։

Տևական ժամանակ եվրոպական կառույցներն ու մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրորդ համանախագահող Ֆրանսիան այդքան էլ ակտիվ չէին, ինչը թերևս հարուցել է ֆրանսիական իշխանությունների տարակուսանքը և նրանք առաջիկայում բավականին լրջորեն ներգրավվելու են կարգավորման գործընթացում։ Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրս բերման կոչով բանաձևը։

Նախագծով նախատեսվում է, որ օրենսդիր մարմինը դատապարտելու է օգոստոսի սկզբին Լաչինի միջանցքում և սեպտեմբերին Հայաստանի արևելյան շրջաններում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիաները, կոչ է արվելու ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին՝ մասնավորապես Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։

Ֆրանսիայի Սենատը կոչ է անելու անհապաղ ազատ արձակել և վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, նաև Կառավարությանն առաջարկելու է քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։ Հատկապես վերջին կետը՝ գրասենյակ ստեղծելու վերաբերյալ, կարող է հանգեցնել ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների լուրջ սրմանը։ Ալիևը, որ հայտարարում է, թե 44-օրյա պատերազմով լուծել է ղարաբաղյան հարցը, թույլ չի տա իր խոսքերով ՝ սեփական տարածքում, որևէ այլ գրասենյակի տեղակայումը, բացառությամբ ռուս-թուրքական մանիտորինգային կենտրոնի, որն էլ ստեղծվել է եռակողմ համաձայնությամբ։

Նախօրեին՝ Ֆրանսիայի նախագահը զանգահարել է Իլհամ Ալիևին, քննարկել են Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքները։ Նախ, հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում սերտ համակարգման ցանկություն են հայտնել, Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը, աջակցել երկու երկրների միջև կարգավորման գործընթացին և աշխատել տարածաշրջանում քաղաքական լուծման հասնելու համար, որը թույլ կտա երկարատև խաղաղություն հաստատել։

Մակրոնը նաև ողջունել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահման գործուղղված ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող ազդեցությունը։ Սա, թերևս, ապտակ է Ալիևին, որը ինքն ի սկզբանե չէր ցանկանում որևէ եվրոպական մոնիթորինգային առաքելության տեղակայում, ընդ որում իրենց տարածքում նման կենտրոն գոյություն չունի։ Մակրոնի այս ակտիվացումը դրական կամ բացասական հետևանքներ կարող է ունենալ՝ կախված արդեն Ադրբեջանի և նրա հովանավորների լկտիության աստիճանից։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular