ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ է՝ հրահանգը որտեղից է և ինչ նպատակներ են հետապնդում. Սաթիկ Սեյրանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի ընթերցող, հարգելի ընկերներ
 
Դեռևս անցյալ տարվա օգոստոսից որոշ հասարակական մեդիա-կազմակերպությունների ջանքերով «ֆեյքնյուզի դեմ պայքարի» անվան տակ բազմաթիվ լրատվամիջոցներ թիրախավորվեցին և առաջին հերթին՝ ընդդիմադիր լրատվամիջոցները: Վրաստանում նորաստեղծ անհասկանալի ծագման մի ընկերության հետ համագործակցելով՝ նրանք լուրջ հարված հասցրեցին օրինական գործունեություն ծավալող լրատվամիջոցներին՝ սահմանափակելով ազատ խոսքը, նվազեցնելով նրանց հրապարակումների տեսանելիությունը, նրանց բազմահազար ընթերցողներին, հետևորդներին զրկելով հրապարակումներն ընթերցելու հնարավորությունից: Այդ կազմակերպությունները, որոնք լավագույնս համագործակցում են իշխանությունների հետ, լրջագույն վնասներ պատճառեցին լրատվամիջոցներին՝ թե՛ հեղինակության, թե՛ ֆինանսական առումով: Զարմանալիորեն նրանց տեսադաշտում չէին հայտնվում իշխանությունների և իշխանամերձ լրատվամիջոցների, կեղծ «տեղեկատվություն», հայհոյանք, ատելություն տարածող ֆեյսբուքյան էջերը, խմբերը, կայքէջերը, յութուբյան ալիքները:
168.am-ի («168 Ժամի») ֆեյսբուքյան մոտ 200.000 հետևորդ ունեցող էջը ևս թիրախավորվել էր, ամենօրյա ռեժիմով հարձակումների էինք ենթարկվում:
Որոշ ամիսներ առաջ նույնիսկ միջնորդավորված զգուշացում էինք ստացել իշխանության առանձին ներկայացուցիչների կողմից, թե «պառկացնելու են» մեր մեդիառեսուրսները սոցիալական հարթակներում:
 
Շաբաթներ շարունակ հարձակման էին ենթարկվում իմ և խմբագրության էլեկտրոնային հասցեները (ինքս վերջերս նաև ֆեյսբուքյան իմ էջում տեղեկացրեցի այդ մասին), քանիցս փորձում էին կոտրել ֆեյսբուքյան իմ էջը և ստիպված եմ օրվա ընթացքում առնվազն երեք անգամ գաղտնաբառ փոխել, ֆեյսբուքը զգուշացնում էր, որ փորձում են «կոտրել» էջս...
 
Մոտ օրերս կներկացնեմ, թե հատկապես ինչպիսի սպառնալիքներ, զգուշացումներ եմ ստացել, որ նյութերից հետո սկսվեցին տոտալ հարձակումները իմ, 168.am-ի և մեր աշխատակիցների, ադմինների ֆեյսբուքյան հաշիվների, էեկտրոնային հասցեների ուղղությամբ: Այդ մասին օրեր առաջ ես նամակներով տեղեկացրել եմ միջազգային որոշ կառույցների, դեսպանությունների: Շնորհակալ եմ Արթուր Պապյանին, առաջին իսկ օրից նա ջանքեր է գործադրում Ֆեյսբուքի հետ ակտիվ կապի միջոցով, որպեսզի վերականգնենք մեր բազմահազար հետևորդներով 168.am-ի հիմնական էջը:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, ակնհայտ է՝ ՀՐԱՀԱՆԳԸ որտեղից է և ինչ նպատակներ են հետապնդում: Իհարկե, իրենց նպատակներին նրանք չեն կարող հասնել, նրանք պարզապես չեն կարող մեզ լռեցնել:
 
Մինչ այդ, հարգելի ընթերցողներ, գործընկերներ, խնդրում եմ հետևեք մեր այս ֆեյսբուքյան էջին և խմբին, ինչպես նաև Youtube-յան ալիքին:
Մեկնաբանություններում կտեղադրեմ 168.am-ի էջերն ու խմբերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular