ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանա-ադրբեջանական հարաբերություններում նոր լարում է սկսվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում նոր լարում է սկսվել։ Իրանում Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ են կանչել ադրբեջանցի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից հակաիրանական քարոզչության հետ կապված։ ԱԳՆ ներկայացուցիչը վճռական բողոք է արտահայտել և Թեհրանի դժգոհությունն է հայտնել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ոչ բարեկամական հայտարարությունների առնչությամբ։

Նշվել է, որ Թեհրանը նման գործողություններ կանխելու օպերատիվ միջոցներ է ակնկալում։ Բաքուն արձաքանքել է յուրահատուկ ձևով, Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավիին են կանչել Ադրբեջանի ԱԳՆ, փոխադարձ դժգոհություն հնչեցրել,և իրանական կողմին ներկայացրել Բաքվի մտահոգությունը՝ կապված Իրանի բարձրաստիճան, քաղաքական և ռազմական գործիչների կողմից Ադրբեջանի դեմ ուղղված քարոզչության, զրպարտչական արշավի, սպառնալիչ հռետորաբանության հետ, որը չի համապատասխանում երկու երկրների հարաբերություններին։

Դիվանագիտական այս դեմարշները վկայում են, որ երկու երկրները բավականին լուրջ չեն տրամադրված, իսկ լարվածությունը հասել է գագաթնակետին։ Ադրբեջանին Իրանի դեմ առայժմ դիվանագիտական ճակատով գործողությունների մղում են Իսրայելն ու Թուրքիան։

Հատկապես այսօր Սամարղանդում կայացել է թուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովը, որտեղ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները շուրջ մեկ ժամ դռնփակ հանդիպում են ունեցել։ Դրանից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հերթական հակահայկական հայտարարություններն է արել Հայաստանի հասցեին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ կտրականապես հերքել է ռազմական ագրեսիայի մեջ Բաքվին ուղղված Երևանի մեղադրանքները։

Ալիևը պնդել է, թե սահմանին ադրբեջանական զինված ուժերը ներկայումս դիրքեր են գրավում իրենց «հայրենի» հողում, իսկ ղարաբաղյան հակամարտությունը մնացել է պատմության մեջ։ Ադրբեջանի նախագահն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարություններին, ընդ որում որևէ կերպ չթուլացնելով, այլ ընդհակառակը՝ սաստկացնելով իր ագրեսիվ հռետորաբանությունը, իսկ Էրդողանն իր հերթին հայտարարել է, թե իրենք Ադրբեջանի կողքին են թե՛ դիվանագիտական ոլորտում, և թե՛ նրա «պայքարում», ինչը վկայում է, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն բացառում հերթական անգամ նոր ռազմական գործողությունները, որոնք կարող են տարածվել ոչ միայն Իրանի, այլ նաև Հայաստանի դեմ։

Ընցմին, նրանց համար բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել՝ հատկապես հաշվի առնելով ԱՄՆ վերջին արձագանքը Ադրբեջանի հասցեին Իրանի սպառնալիքներին։ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողություններում ԱՄՆ –ն կաջակցի Ադրբեջանին։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular