ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո"ր երկիրն է, որ գնված զենքը մինչ օրս չի մատակարարել Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք այսօր փորձում ենք սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել եւ այդ ուղղությամբ գնալ առաջ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Հնդկաստանից զենք մատակարարելու մասին մամուլի հրապարակումները մեկնաբանելու խնդրանքին։

Նրա խոսքով` եթե զենքի մատակարարման մասին տեղեկատվություն հրապարակելու անհրաժեշտություն ու նպատակահարմարություն լինի, ապա դա կարվի։

Հարցին, թե արդյոք լուծվեց գործընկեր պետությունից զենքի մատակարարման հարցը, որ Հայաստանը 100 միլիոնավոր վճարումներ էր արել, սակայն զենքը չի մատակարարվել, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, ցավոք, մինչեւ օրս չի լուծվել, մեր քննարկումները շարունակվում են, ընթացքի մեջ են»:

Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում էր Հորդանանի անունը, Փաշինյանը ժպտալով արձագանքեց. «Մամուլը սովորաբար, ինչպես միշտ, շատ ավելի հավաստի տեղեկություններ ունի»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր,   որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի նաեւ մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով եւ փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք եւ ռազմամթերք չմատակարարվի:

«Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է»,– ասել էր Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular