ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ խաղաղապահներն առանց անվտանգության երաշխիքների հստակ ձևակերպման ուղղակի չեն կարող դուրս գալ ԼՂ-ից. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոչիի հայտարարության մեջ խաղաղապահների մասին հիշատակում կա, բայց մշուշոտ, ինչպիսի՞ն է կողմերի տրամադրությունը, Բաքվի ու Ռուսաստանի մոտ ցանկություն կա՞ խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու և քանակն ավելացնելու: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով այս հարցին, ասաց հետևյալը. 

«Ես հրապարակային խոստացել եմ, ՌԴ նախագահի հետ հանդիպման մեկնարկին, նաև եռակողմ ֆորմատով ասել եմ, որ ես հիմա պատրաստ եմ ստորագրել թուղթը` խաղաղապահների ժամկետի ավտոմատ երկարաձգման, այսինքն` մանդատի մասին, ես պատրաստ եմ դա անել, բայց այստեղ էլ փոխըմբռնում չի եղել: Իմ կարծիքով` խաղաղապահների թեման էլ կարևոր է: Ուզում եմ ընդգծել՝ Ադրբեջանի նախագահի նոյեմբերի 8-ի ելույթը Սոչիի հայտարարության խախտում է, որովհետև եթե ընդամենը 8 օր առաջ Ադրբեջանի նախագահը ստորագրել է թուղթ, որտեղ ասում է, որ խաղաղապահների գործունեությունը պահանջված է կայունության ապահովման համար, 8 օր հետո խոսել մի լեզվով, որը հակասում է այդ տրամաբանությանը....»:

Հարցին` տեսականորեն հնարավո՞ր է արդյոք, որ 2025 թվից հետո խաղաղապահ առաքելությունը պահանջված չլինի, վարչապետը պատասխանեց.

«Տեսականորեն՝ այո՛, եթե ԼՂ հայության իրավունքների, անվտանգության ապահովման հետ կապված բոլոր երաշխիքները ստեղծված լինեն, բայց դրանք ոչ միայն պետք է ստեղծվեն, այլև կյանքով փորձարկվեն: ՌԴ խաղաղապահները առանց նման երաշխիքների հստակ ձևակերպման ուղղակի չեն կարող դուրս գալ. ԼՂ խաղաղապահ զորախումբը շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ Դաշնային խորհրդի որոշման հիման վրա. դրանում գրված է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ բնակչության զանգվածային սպանությունները կանխելու և թույլ չտալու համար»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ինքը խոսել է ցեղասպանության նախապատրաստության կամ վտանգի մասին, նշեց՝ ՌԴ Դաշնային խորհրդի որոշման մեջ էլ է դա գրված, որ խաղաղապահները տեղակայվում են այդ նպատակով և պետք է իրագործեն այդ նպատակը:

«Տեսականորեն, եթե Ռուսաստանը որոշի, որ դուրս է գալիս այդտեղից, մինչև առաքելության լրացուցիչ երաշխիքներ չստեղծի, չի կարող դուրս գալ: Եթե Ռուսաստանը ցանկություն կամ կարողություն չունի դա ապահովելու, նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է, եթե նման բան տեղի ունենա, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ասի` տեսեք, ես ֆիքսել եմ այս սպառնալիքը, բայց չեմ կարողանում կամ չեմ ուզում հասցեագրել, դիմում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ էս հարցը լուծի»,- ասաց վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular