ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պատասխանեց Ալիևին. խաղաղության օրակարգը «մեռել» է, բայց դեռ չեն թաղել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքներից և սպառնալիքներից 2 օր անց միայն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը իր մեջ ուժ գտավ արձագանքելու բոլոր սպառնալիքներին, ընդ որում որքան էլ զարմանալի է նշել բավականին հասցեական և առարկայական քննադատություն հնչեցրեց ՝տխրահռչակ որակելով Իլհամ Ալիևի հայտարաությունները, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահին մեղադրել է պայմանավորվածություններ չպահելու մեջ։

Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է գրավոր պայմանավորվածությունը ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին, մանրամասնել է Փաշինյանը։

Խոսելով Ալիևի տարած զուգահեռների, Լաչինի և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի միջև՝ Փաշինյանն ընդգծել է , թե Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախը Հայաստանի հետ կապող միակ Լաչինի միջանցքը փակելու համար։

Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել, մտացածին հիմքեր՝ Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրանց ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար,- ընդգծել է Փաշինյանը։

Իր կես ժամ տևած ելույթի ընթացքում մի քանի անգամ էլ խոսել է վտանգների մասին, նաև մանրամասն ներկայացրել եռակողմ բոլոր հայտարարություններում գրավոր արձանագրված հանգամանքները, որտեղ բացի Լաչինի միջանցքից որևէ այլ միջանցքի մասին գրված չէ, փոխարենը Հայաստանի վարչապետը ընդգծել է, թե պատրաստ են բացել տրանսպորտային հաղորդակցությունները միայն Հայաստանի ինքնիշխանության ներքո։

Որևէ այլ միջանցք տրամադրելուց Փաշինյանը հրաժարվում է։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Արցախում ռուսական խաղաղապահներից, ընդգծել, թե խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները։

Ըստ էության, իր այս ելույթը ավելի շատ ուղերձ էր ոչ թե Իլհամ Ալիևին, այլ ուղղղված էր միջազգային հանրությանը, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Ռուսաստանին, Իրանին և շատ փորձագետների մոտ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանն իր խոսքերում օգտագործում է առավելապես ընդդիմության բառապաշարը՝ բավական ուշագրավ և ողջամիտ դատողություններ ներկայացնելով։

Կիմա Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular