ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

shamshyan.com -ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 09։50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, ծառայության ընթացքում նկատել են, որ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել և կողաշրջված վիճակում կանգնած է Renault մակնիշի 10 ՕՕ 124 համարանիշի ավտոմեքենան։ Տեղում ՃՈ տեսուչը դեպքի մասին տեղեկությունը փոխանցում է վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում ՃՈ աշխատակիցները մեքենայի մեջ հայտնաբերում են Երևանի բնակիչ, 58-ամյա Ֆելիքս Առաքելյանի դին։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրգորյանը տեղեկությունը փոխանցում է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Նարեկ Ավագյանի գլխավորությամբ։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ Ֆ. Առաքելյանը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն առաքիչ էր և մեքենան բարձված էր քաղցրավենիքով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular