ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն անդրադարձել է Ռուսաստանում Շուշիի մասին պատմող արդբեջանական ֆիլմի ցուցադրությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն իր խորին հիասթափությունն է հայտնում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում (ՀՑԿ, նախկին ВДНХ) Շուշիի իբրև թե «ազատագրման» մասին պատմող ադրբեջանական ֆիլմի ցուցադրության կապակցությամբ։ Այդ մասին դեսպանությունն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջից հայտարարություն է տարածել։

Խոսքը վերաբերվում է նրան, որ նոյեմբերի 9-ին ՀՑԿ-ի «Ադրբեջան» տաղավարում ցուցադրվել է ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի «Շուշա [Շուշի], դու ազատ ես» վավերագրական ֆիլմը, որը յուրովի է ներկայացնում 2020 թ. աշնանն Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիան։

«Այս գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք, որն ուղղված է ազգամիջյան տարաձայնությունների հրահրմանը և վերջին տարիներին ձեռնարկած բազմաթիվ ջանքերի խափանմանը՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ երկու երկրների համայնքների միջև լարվածության հետագա սրում թույլ չտալու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։

Դեսպանությունն այս ֆիլմը բնորոշում է որպես ադրբեջանական հայատյաց քարոզչության հերթական արտադրանք, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում բնակվող մեծաթիվ հայ համայնքին, Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայերին, այլև ատելության և այլատյացության ակնհայտ ուղեցույց է ադրբեջանական երիտասարդության համար։

«Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ինչպես 2020 թվականի պատերազմի, ապա 2021-2022 թվականների հետագա իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակիչների և նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն պատերազմական հանցագործությունները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում վանդալիզմի դեպքերը»,- մատնանշում են դեսպանությունից։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում վստահ են, որ ադրբեջանական կողմը միտումնավոր է ընտրել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության գաղափարները, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են ընտրել դեպի խաղաղություն և բարիդրացիություն տանող ճանապարհը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular