ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վստահեցնում եմ՝ Ալիևը ելույթներով չի սահմանափակվելու, նա ակնհայտ գնալու է լարման. ադրբեջանագետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրականում, ի գիտություն Փաշինյանի` ասեմ, որ Ադրբեջանի այս գործելաոճը շարունակվում է արդեն տևական ժամանակ, ուստի չարժեր այսքան սպասել նման ելույթով հանդես գալու համար։ Տելեգրամյան իր ալիքում նման դիտարկում է արել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին։

«Պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը այն հազվադեպ ելույթներից էր, որը հատուկ է պետության ղեկավարին և ոչ թե կուսակցական գործչին կամ ընդդիմության դեմ պայքարողին: Կառավարության նիստի ժամանակ հնչած ելույթն այն հազվադեպ դեպքերից էր, որ կարևոր արձանագրումներ էին արվում, այդ թվում՝ արցախահայության ֆիզիկական ոչնչացման սպառնալիքների և ՀՀ–ի դեմ տարածքային նկրտումների մասով: Ուշագրավն այն է, որ հենց իր ելույթում Փաշինյանը շեշտում է.

«Այս ամենի մասին առաջին անգամ եմ խոսում այսքան մանրամասն և այսքան մանրամասն խոսում եմ, որովհետև տեսնում եմ, որ Ադրբեջանն ուխտադրուժ իր գործելակերպը փորձ է անում վերագրել Հայաստանին»: Իրականում, ի գիտություն Փաշինյանի` ասեմ, որ Ադրբեջանի այս գործելաոճը շարունակվում է արդեն տևական ժամանակ, ուստի չարժեր այսքան սպասել նման ելույթով հանդես գալու համար:

Ավելին, չարժեր ժամանակին «հայելային հետքաշման», «նշաձողի իջեցման» և Մադրիդյան սկզբունքներով «Արցախն Ադրբեջանի մաս դարձնելու» մասին վտանգավոր ու սխալ շեշտադրումներ անել, որոնցից մենք միայն տուժել ենք, իսկ Ադրբեջանը՝ շահել՝ դարձնելով դրանք գործիք իր քարոզչամեքենայի համար: Արժեր նաև սեփական թիմակիցներին թույլ չտալ անելու հայտարարություններ, ինչպիսիք են համակեցության վտանգավոր քարոզը, առաջին պատերազմին տված «հողահավաք» բնորոշումները և այլ ձևակերպումներ, որոնց հիշատակումն ինքնին արդեն խնդրահարույց է և ամոթալի: Շատ կուզեի, որ Նիկոլ Փաշինյանը միշտ թղթով կարդար ելույթները, չխոսեր սպոնտան և անհավասարակշռված, Հայաստանը չանվաներ «ամորֆ» տարածք, Արցախն էլ՝ Ադրբեջանի տարածք, իսկ նրա ելույթներն էլ պատրաստեին պրոֆեսիոնալ մարդիկ:

Եթե այդպես լիներ, մենք շատ հարցերում կունենայինք այլ իրավիճակ: Բայց նաև շեշտենք, որ ելույթը քիչ է, դրան պետք է հաջորդեն համարժեք քայլեր, որպեսզի հնչած մարտահրավերներին կարողանանք դիմակայել: Վստահեցնում եմ՝ Ալիևը ելույթներով չի սահմանափակվելու, նա ակնհայտ գնալու է լարման, այսօրվա դեպքը՝ հայ զինվորի ծանր վիրավորման հետ կապված, ևս մեկ անգամ դա է փաստում»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular