ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջուսը` սեքսից հրաժարվելու, ամուսնացած տղամարդկանց ու դավաճանությունների մասին

ՎԻԴԵՈ

Ո՞վ կմտածեր, որ հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային երգչուհիներից Ջուսն արդեն 11 տարի է, ինչ չունի անձնական կյանք: 2010 թվականին BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել էր, թե հրաժարվել է սեքսից, երեք տարի անց էլ Ջուսի միակ սիրելին բեմն է:

 
Ջուսը
 


“Ցանկացել եմ, բայց չի ստացվել”

 

 

Արդեն 11 տարի է, ինչ ես անձնական կյանք չունեմ: Ինձ սիրահարվել են, բայց ես` ոչ: Անգամ ցանկացել եմ, բայց չի ստացվել. “սիրահարվելիքս” փչացել է:

 

“Ոչ խմում եմ, ոչ ծխում, ոչ էլ սեքսով զբաղվում”

 

Բեմում ավելի ազատ, վառ ու խենթ եմ, քան առօրյայում: Օրինակ` բեմից դուրս ինձ երբեք թույլ չեմ տա առանց վարտիքի ման գալ: Դատելով իմ բեմական կերպարից` երբեմն սխալ ենթադրություններ են անում, բայց ես իրականում ոչ խմում եմ, ոչ ծխում եմ, ոչ էլ սեքսով եմ զբաղվում:

 
Ջուսը
 


“Առանց սիրելու չեմ կարող”

 

 

Առանց սիրելու սեռական հարաբերություն չեմ կարող ունենալ. հաստատ կզզվեմ: 

 

“Տղամարդս պետք է թագավոր լինի”

 

Իմ տղամարդը պետք է լինի ուժեղ, բոյով, սպորտային կազմվածքով, կապուտաչյա, շիկահեր, խելացի, հումորով, միասեր, ոչ էգոիստ, հարուստ, առատաձեռն… Արդեն չկա այդպիսի մարդ… Համ էլ պետք է այնպես անի, որ ինձ միշտ թագուհի զգամ: Մի խոսքով, թագավոր պետք է լինի էլի:

 
Ջուսը
 


“Աղջիկը պետք է չեմուչում անի”

 

 

Ինչքան էլ սիրեմ, երբեք առաջինը չեմ խոստովանի, սեքսով զբաղվելու առաջարկի մասին էլ չեմ խոսում… Եթե աղջիկը տղային առաջարկի քնել իր հետ, ուրեմն ինքն իրեն չի հարգում, դա շատ էժանագին քայլ է: Ինչքան էլ ցանկանաս, պետք է լռես, իսկ տղայի կողմից առաջարկ ստանալու դեպքում երկար չեմուչում անես:

 
Ջուսը
 


“Ամուսնացած տղամարդն ինձ համար մեռած մարդ է”

Ինձ համար տաբու է ամուսնացած տղամարդու հետ քնելը: Երկրորդը լինել չեմ սիրում: Ոնց թե ինձ հետ ժամանակ անցկացնի, հետո էլ գնա կնոջ մոտ. պետք չի, թող միշտ մնա իր կնոջ հետ: Ամուսնացած տղամարդն ինձ համար մեռած մարդ է:

“Եթե պետք է դավաճանեն, թող չամուսնանան”

Ո′չ կինը, ո′չ էլ տղամարդը ընդհանրապես չպետք է դավաճանեն: Եթե ամուսնացել եք, ուրեմն պետք է հավատարիմ լինեք միմյանց: Իսկ եթե չեք կարող, ուրեմն մի էլ ամուսնացեք ու մինչեւ կյանքի վերջ ում հետ ուզում եք, երբ ուզում եք ման եկեք ու քնեք:

 
Ջուսը
 

“Պուգաչովայից օրինակ կվերցնեմ”

Ինձնից տարիքով փոքր տղաները չեն կարող ինձ տալ այն, ինչ ես եմ ուզում: Չնայած, երբ շատ ծերանամ, գուցե Պուգաչովայից օրինակ վերցնեմ ու ջահել երեխա պահեմ:

“Բեմն իմ սիրելին է”

Այսօր բեմը կարծես իմ ամուսինը լինի, իդելական տղամարդը, սիրելին: Նա ինձ երբեք չի խանդում ու երջանկություն է պարգեւում… Ճիշտն ասած` փող էլ է բերում:

 
Ջուսը
 


“Կիսամերկ կնկարահանվեմ”

 

 

Ամբողջովին մերկ երբեք բեմ դուրս չեմ գա: Նախ` տգեղ է, բացի այդ, եթե այդպես վարվեմ, կնշանակի` սպառվել եմ:  Իսկ կիսամերկ մի օր կնկարահանվեմ:

 

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular