IRNA.Ադրբեջանի հատուկ ծառայությունների նյարդային արձագանքը Փաշինյանի Իրան այցին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐInfoteka24.ru-ն գրում է, որ իրանական IRNA պետական գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցին զուգահեռ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները ապակառուցողական հայտարարություն են արել այն մասին, որ ձերբակալել են Իրանի հետ կապ ունեցող զինված խմբի։
Կայքն ընդգծում է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրան է հրավիրել ոչ միայն Փաշինյանին, այլ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, սակայն վերջինիս ուշացման պատճառով այցը դեռ չի կայացել։
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունները նյարդայնացած են արձագանքել Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցին վերահրապարակելով Իրանին ուղղված հին հարցերն ու անունները»,- նշել է IRNA-ն։
Թուրքական պետական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Anadolu» գործակալությունը, աջակցել են ադրբեջանական հակաիրանական արշավին տարածելով նույն հետախուզական հաղորդագրությունները։ Ադրբեջանը հայտարարել է, որ իրանական հատուկ ջոկատայինները շանտաժի և բռնության միջոցով հավաքագրել են Ադրբեջանի քաղաքացիներին, ուսուցանել նրանց Սիրիայում ռազմական գործ և ֆինանսավորել իրենց երկրի շահերին հակառակ գործելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը