ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սոչին ֆիքսեց ստատուս քվոն. ո՞րն է Պուտինի, Ալիևի ու Փաշինյանի հանդիպման նշանակությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը սենսացիաներ չբերեց, ինչպես նաև որևէ շոշափելի բեկում չեղավ խաղաղության պայմանագրի մշակման գործընթացում։ Բայց հանդիպման նշանակությունը պաշտոնական համաձայնագրերի կամ ստորագրված փաստաթղթերի մեջ չէր։


Վերջին երկու տարիների ընթացքում Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո Արևմուտքում միտում է նկատվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից Ռուսաստանին հեռացնելու հարցում։ Ավելի ճիշտ, փորձեր են սկսվել հնարավորինս նսեմացնել և նվազագույնի հասցնել նրա դերը խաղաղության գործընթացում, շրջանցել այն, նրա վրայով անցնելով բանակցել Երևանի ու Բաքվի հետ։ Փետրվարի 24-ից հետո այդ տրամադրությունները միայն սրվեցին։ Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը երկար ժամանակ խրված է Ուկրաինայում, և որ ուժ չունի միաժամանակ ակտիվ քաղաքականություն վարելու Անդրկովկասում, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Եվրամիությունը նոր փորձեր են անում Ռուսաստանին հետ մղելու համար։ Ապոթեոզը սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցն էր Երևան։ Բացի այդ, չպետք է մոռանալ այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ակտիվ օրակարգը տարածաշրջանում և որոնք պատրաստ են զբաղեցնել Ռուսաստանի տեղը նրա դուրս գալու կամ թույլ դիրքերի դեպքում։


Ուստի Սոչիի հանդիպման իմաստը ամենևին էլ Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրումը չէր։ Խնդիրն այն էր, որ նախևառաջ Արևմուտքին պետք էր ցույց տալ, որ Մոսկվային չի կարելի զեղչել ղարաբաղյան հակամարտությունում, և որ նրա ձեռքում են բոլոր խաղաքարտերը։ Եվ, առաջին հերթին դա ռուս խաղաղապահներն են։ Ոչ մի այլ երկիր պատրաստ չէ իր զորքերը ուղարկել այդ պայթյունավտանգ տարածաշրջան։ Իսկ առանց խաղաղապահ ուժերի ազդեցության որևէ բանի մասին խոսք չի կարող լինել։ Պատահական չէ, որ Ղարաբաղում վերջին ցույցերի ու հանրահավաքների ժամանակ հայերը երաշխիքներ են պահանջում տարածաշրջանում ռուս խաղաղապահների շարունակական ներկայության համար։ Բացի այդ, թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ միջնորդության նման փորձ, ամենաբարձր մակարդակով նման կայացած անձնական կապեր ունի միայն Ռուսաստանը։ Պետք չէ մոռանալ, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագիրը Ռուսաստանին բացառիկ հնարավորություն է տալիս ազդելու իրավիճակի վրա։ Այն ոչ միայն խաղաղապահներն են Ղարաբաղում, այլ նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև կապուղիների հսկողությունը  ՌԴ սահմանային ծառայության կողմից։ Ռուսաստանի իրական երկարաժամկետ նպատակն այսօր այն է, որ երկու կողմերը համաձայնվեն երկարաձգել իր խաղաղապահների մանդատը 2025 թվականից հետո: Ինչպես գիտենք, պայմանագրով նախատեսվում է ռուսական կոնտինգենտի մնալը հինգ տարի ժամկետով, որից հետո անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։ Երևանն ինքնաբերաբար կողմ է արտահայտվելու, քանի որ այլ տարբերակ չունի չճանաչված հանրապետությունում հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար։ Ինչ վերաբերում է Բաքվին, փաստացի, Ալիևին մասամբ է ձեռնտու  Ռուսաստանի խաղաղապահների առկայությունը, քանի որ դա թույլ է տալիս անտեսել այն փաստը, որ Ղարաբաղում դեռևս չի ծածանվում Ադրբեջանի դրոշը։ Ռուսաստանի ձեռքում է նաև, ինչպես իր խոսքում ակնարկել է Վլադիմիր Պուտինը, սահմանների սահմանազատման ճակատագիրը, քանի որ միայն նա ունի խորհրդային գլխավոր շտաբի առավել մանրամասն քարտեզները, որոնք կարող են հիմք ծառայել այդ գործընթացի համար։


Սահմանների ճանաչմամբ երկրորդ պլան է մղվում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը ցավոտ է երկու կողմերի համար։ Ինչպես ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագա սերունդներին»։ Իսկապես, Բաքուն այս փուլում գոհ է, որ ինքնավարության հարցը չի բարձրացվում, իսկ Երևանը կարող է իր հաջողություններին վերագրել այն փաստը, որ ինքնավարությունը դեռ ոչ ոք չի չեղարկել։ Եվ այս իրավիճակում միայն ռուս խաղաղապահները կարող են երաշխավորել խաղաղությունը։
Նշենք, որ Եվրոպան մասամբ կորցրել է միջնորդի իր նշանակությունը Բաքվի աչքում Էմանուել Մակրոնի վերջին ելույթից հետո, որը բացահայտ ոչ բարյացակամ էր Ադրբեջանի նկատմամբ։ Իլհամ Ալիևն ասել է. «Ֆրանսիայի նախագահը վիրավորական և սադրիչ հայտարարություններ է արել... Նա ասել է, որ Ադրբեջանը սարսափելի պատերազմ է վարում, դրանով իսկ, փաստերը շահարկելով, փորձել է մոլորեցնել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը... Մեր կողմից նման հայտարարությունները կտրականապես դատապարտվում են, մերժվում և մենք հնարավորություն չենք տեսնում, որ Ֆրանսիան որևէ դերակատարում ունենա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում…»:


Ընդհակառակը, Վլադիմիր Պուտինը շեշտել է զգուշավորության և հավասարակշռության անհրաժեշտությունը արտահայտություններում. «Ինչ վերաբերվում է այն հարցերին, որոնց շուրջ անհնար եղավ պայմանավորվել, ապա արդյո՞ք պետք է դրանց մասին բարձրաձայնել: Կարելի է, բայց դա անհրաժեշտ չէ: Որովհետև եթե դրանք դեռ չեն համաձայնեցվել, ապա, իմ կարծիքով, պետք չէ մամուլի ու հանրության ուշադրությունը հրավիրել դրանց վրա։ Եվ պետք է պարզապես հանգիստ համաձայնություն փնտրել փակ դռների հետևում: Դրանք շատ նուրբ հարցեր են, զգայուն երկու կողմերի համար: Եվ ես ինձ իրավասու չեմ համարում դրանք բարձրաձայնել առանց գործընկերների համաձայնության»։


Այսպիսով, այս պահին կարելի է ասել, որ Սոչիի հանդիպումը հաստատեց Ռուսաստանի որպես տարածաշրջանում անփոխարինելի խաղացողի դիրքը, Պուտինը իրեն դրսևորեց որպես զգուշավոր դիվանագետ-միջնորդ։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, հերթը դրան էլ կհասնի, բայց ոչ շուտով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular