ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են. ցանկալի է, որ վերադառնա. ՀՖՖ նախագահ

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական հնարավոր վերադարձի մասին հարցին:

- Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից, ի՞նչ խնդիր կա՞ և հնարավո՞ր է այն հարթվի:

- Ես չեմ կարծում, թե խնդիրը կապված է ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Բազմիցս հայտարարել ենք, հիմա էլ եմ հայտարարում, որ Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են: Նա այնպիսի պրոֆեսիոնալ է, որ վստահ եմ՝ իր որոշումն է: Մխիթարյանը հասկացել է, որ այդ պահին պետք է կանգ առնել: Իհարկե, ցանկալի է, որ նա վերադառնա: Բազմիցս ասել եմ, որ ՀՖՖ նախագահը չպետք է մասնակցի կազմի ընտրությանը, այդ պատճառով էլ չեմ ուզում շատ խոսել մինչև մարզչի նշանակումը, սակայն վստահ եմ, որ միասին կքննարկենք այս թեման: 

Հենց այս պատճառով էլ չենք կազմակերպում հրաժեշտի խաղ Հենրիխ Մխիթարյանի համար՝ հույս ունենալով, որ մի օր նա կփոխի որոշումը: Եթե դա տեղի չունենա, նույնքան հարգանքով կվերաբերվեմ այդ որոշմանը:

- Դուք խոսել եք նրա հետ որոշման մասին:

- Ո՛չ, որոշման մասին չեմ խոսել:

- Ֆուտբոլի ֆեդերացիան պատրա՞ստ է կատարել առաջին քայլը ու այս թեմայով զրուցել Հենրիխի հետ:

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի՝ Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու համար:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2022 թվականի մարտի 3-ին էր պաշտոնապես հայտարարել միջազգային կարիերան ավարտելու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular