ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նոր «ռակիրովկա՞» է պատրաստում. ինչ է սպասվում ՔՊ-ական մարզպետին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 12 օրով արձակուրդ է տրամադրվել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին: Օրեր առաջ էլ Խաչատրյանը չէր ներկայացել խորհրդարան՝ բյուջեի քննարկմանը մասնակցելու, ինչը շատերի մոտ հարցերի և կասկածների տեղիք տվեց:

ՏԻՄ վերջին ընտրություններում Լոռու մարզում ՔՊ արձանագրած արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չէին Նիկոլ Փաշինյանի համար: Չորս համայնքներից ՔՊ-ն հաղթանակ տարավ միայն երկուսում, ինչը, կարելի է ասել, հերթական ֆիասկոն է: Ուշագրավ է նաև այն փաստը, որ ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին արձակուրդ է ուղարկել, չնայած այն հանգամանքին, որ վերջինս հարաբերականորեն վերջերս էր վերադարձել արձակուրդից:

Սա Խաչատրյանի առաջին ձախողումը չէ: Նախորդ ՏԻՄ ընտրություններում նա պարտվեց Վանաձորում և չկարողացավ ընտրվել համայնքապետի պաշտոնում: Այն ժամանակ էլ շատերի կարծիքով մարզպետի գլխին մութ ամպեր էին կուտակվել: Մամուլը գրել էր Խաչատրյանի Վանաձորյան ՏԻՄ ֆիասկոյից հետո նրա պաշտոնը զբաղեցնելու գլխավոր հավակնորդը պատգամավոր Արփի Դավոյանն է: Ինքը` Դավոյանը, հերքել էր, որ պատրաստվում է զբաղեցնել մարզպետի պաշտոնը, սակայն ինչպես ասում են՝ սա Հայաստանն է, և ոչինչ բացառել հնարավոր չէ: Խաչատրյանը չընտրվեց, փոխարենը համայնքապետ է նշանակվել Արկադի Փելեշյանը, ով առանձնապես չի հաջողում քաղաքի կառավարման գործում, իսկ դա նաև ինչ-որ տեղ մարզպետի թերացումն է: Մինչդեռ Փաշինյանի և ՔՊ-ի ստավկան հենց դրա վրա էր, որ Փելեշյանը իր կիսաքրեական կապերով, ռեսուրսներով կօգնի համայնքը իրենցով անելու գործում, այն էլ Փելեշյանը տապալեց առաջին իսկ քննությունը. անգամ համայնքի բյուջեն է մնում օդից կախված: 

Եվ, իհարկե, երկորդ հավակնորդը Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է, ով, կարծես, չի հաշտվում պաշտոնը լքելու մտքի հետ: Նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը  ազատվում էր մարզպետարանում Խաչատրյանի կադրերից: Խաչատրյանը մինչ պատգամավոր դառնալը փոխմարզպետ էր, և մամուլը բազմիցս էր անդրադարձել վերջինիս մարզպետ դառնալու ցանկությանը: Այդ ցանկությունը Խաչատրյանն ի կատար ածեց, սակայն այսօր հարվածի տակ է արդեն հենց ինքը: Ընդ որում, Խաչատրյանը մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո ինքն էլ ակտիվորեն ազատվում էր Ղուկասյանի կադրերից:

Ինչպես հասկանում ենք՝ իրադարձությունները ցույց են տալիս, որ Լոռու մարզպետի գլխավերևում իսկապես մութ ամպեր են կուտակվել և չի բացառվում, որ Փաշինյանը որոշի մոտ ապագայում ազատվել վերջինիցս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular